AS․ Լա Լիգա 2019/20-ի ամենամեծ հիասթափությունները - VNews
Բաժիններ

AS․ Լա Լիգա 2019/20-ի ամենամեծ հիասթափությունները

AS պարբերականը ներկայացրել է Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում իրենց խաղով ամենից շատ հիասթափեցրած ֆուտբոլիստների ցուցակը:

Դրանում տեղ են գտել 8 խաղացողներ, այդ թվում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը: 20-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայից» Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմ էր տեղափոխվել 126 մլն եվրոյի դիմաց: Պորտուգալացին ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման, խփել 4 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Ցուցակում տեղ են գտել նաև «Սևիլիայի» կիսապաշտպան Մարկուշ Լոպեշը (3 խաղ), «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը (26 հանդիպում, 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում), Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը (15 մրցավեճ, 2 գոլ, 1 արդյունավետ փոխանցում), «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը (24 խաղ, 3 գոլ, 2 գոլային փոխանցում), «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Էրմոսոն (14 հանդիպում), «Էսպանյոլի» պաշտպան Ֆերնանդո Կալերոն (14 մրցավեճ), ինչպես նաև «Վալյադոլիդի» պաշտպանական գծի ներկայացուցիչ Պեդրո Պորոն (13 խաղ):

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Լա լիգայում նույնպես կարող է Boxing days լինել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» մարզումից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Մեսիի՝ լավ մարզավիճակը

«Նյուքասլը» սկսել է բանակցությունները «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

Գարեթ Բեյլ. «Չեմ հասկանում` ինչու է իմ սերը գոլֆի նկատմամբ խնդիր շատերի համար»

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

«Շալկեի» 19-ամյա հարձակվողը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Բարսելոնան» պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

«Լիոնի» նախագահը՝ Լիգա 1-ի վաղաժամ ավարտի մասին․ «Մենք ուղղակի ապուշ ենք»

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

Ժոաու Ֆելիշը ծանր վնասվածք է ստացել

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար