Գեղամ Ղադիմյանն իր առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գեղամ Ղադիմյանն իր առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

«Նեմանը» Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Վիտեբսկի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում հաշիվը 51-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը՝ պաշտոնական խաղերում իր ակտիվում առաջին գնդակը գրանցելով նոր թիմում: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

27-ամյա խաղացողը մասնակցություն էր ունեցել նաև 1-ին տուրի շրջանակում «Իսլոչի» դեմ կայացած մրցավեճին (0-1)՝ ընդգրկվելով մեկնարկային կազմում ու փոխարինվելով 59-րդ րոպեին:

Ղադիմյանը մինչ «Նեման» տեղափոխվելը հանդես էր գալիս «Ալաշկերտում», որի կազմում Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ (բոլոր դեպքերում էլ մտել փոխարինման)՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գեղամ Ղադիմյանի 7-րդ գոլը Բելառուսի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Ղադիմյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նեմանի» հանդիպման առաջին կեսում (տեսանյութ)

Գեղամ Ղադիմյանը՝ Բելառուսի նախորդ շաբաթվա լավագույն մարզիկ

Ղադիմյանը հայտնվել է Բելառուսի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ոչ թե Ղադիմյանն է «Հայկական Մեսին», այլ Լիոնելը՝ «Արգենտինական Ղադիմյանը»․ BBC-ի լրագրող

Գեղամ Ղադիմյանը դուբլի հեղինակ է դարձել, գոլերից մեկը ֆանտաստիկ է եղել (տեսանյութ)

Գեղամ Ղադիմյանի գոլը «Նեմանին» չփրկեց պարտությունից (տեսանյութ)

Գեղամ Ղադիմյանը հերթական գոլն է խփել Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

Գեղամ Ղադիմյանը տուգանային հարվածով հիանալի գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը