Դի Մարիա․ «Պատռեցի «Ռեալի» նամակը, որ ստացել էի Մունդիալ 2014-ի եզրափակիչից առաջ» - VNews
Բաժիններ

Դի Մարիա․ «Պատռեցի «Ռեալի» նամակը, որ ստացել էի Մունդիալ 2014-ի եզրափակիչից առաջ»

Մադրիդի «Ռեալի» նախկին և ՊՍԺ-ի ներկայիս կիսապաշտպան Անխել դի Մարիան հիշել է, որ «Արքայական ակումբն» իրեն նամակ էր ուղարկել 2014 թվականի աշխարհի առաջնության Արգենտինա – Գերմանիա եզրափակիչ հանդիպումից (0-1) առաջ:

«Միայն 3 մարդ գիտի ճշմարտությունը՝ բժիշկ Դանիել Մարտինեսը, Արգենտինայի հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան և ես: Բելգիայի ընտրանու դեմ խաղից հետո վնասվածք ունեի։ Ոտքս պատրաստ չէր, բայց ես ցանկանում էի դուրս գալ խաղադաշտ: Կարիերաս դրա պատճառով կարող էր ավարտվել, սակայն ինձ համար միևնույն էր:

Ես գիտեի, որ «Ռեալը» ցանկանում է վաճառել իմ տրանսֆերը: Սաբելյան ինձ ակումբից նամակ փոխանցեց, բայց ես նույնիսկ չկարդացի այն ու պատռեցի: Պարզ էր՝ նրանք չէին ուզում, որ ես մասնակցեի եզրափակիչին, քանի որ մտադիր էին ամռանը վաճառելու իմ տրանսֆերը և հրավիրելու Խամես Ռոդրիգեսին: Դրանից հետո արցունքներն աչքերիս մոտեցա մարզչին ու ասացի, որ 100%-ով պատրաստ չեմ խաղալու: Գիտեի, որ նա ցանկանում էր ինձ դուրս բերել խաղադաշտ, բայց փորձեցի լավագույն տարբերակն ընտրել թիմի համար: Ուստի համաձայնվեցի, որ իմ փոխարեն հանդես գա Էնցո Պերեսը»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ արգենտինացին 2014 թվականին հեռացել է «Ռեալից» ու տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո համալրել ՊՍԺ-ի շարքերը:

ՊՍԺ-ի դարպասապահ. «Դի Մարիան ատում է «Մանչեսթեր Յունայթեդը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Ալեգրին պատրաստ է վերադառնալ. նա աշխատանքի 2 տարբերակ ունի

«Շալկեի» 19-ամյա հարձակվողը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

«Սենտ-Էթյենը» հրաժարվում է ՊՍժ-ի հետ եզրափակիչը անցկացնել փակ դռների ետևում

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Հաքիմիի գործակալն ասել է, թե որտեղ է իր հաճախորդը խաղալու հաջորդ տարի