Շեսնի․ «Ռոնալդուն բոլորիս մեկական iMac նվիրեց կարմիր քարտ ստանալուց հետո» - VNews
Բաժիններ

Շեսնի․ «Ռոնալդուն բոլորիս մեկական iMac նվիրեց կարմիր քարտ ստանալուց հետո»

«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հիշել է, որ թուրինյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ստիպել էր ֆուտբոլիստներին կարգապահական խախտումներից հետո նվերներ հանձնելու միմյանց:

«Բյանկոներիների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակում «Վալենսիայի» դեմ 2018 թվականի սեպտեմբերին կայացած մրցավեճում կարմիր քարտ ստանալուց հետո բոլոր թիմակիցներին նվիրել է մեկական iMac համակարգիչ:

«Հիմա մեզանից յուրաքանչյուրն iMac ունի: Ճիշտ է, ստիպված էինք երկար սպասել, քանի որ Ռոնալդուն համաձայն չէր այդ հեռացման իրավացիության հետ, և պնդում էր, որ ամեն ինչ ճիշտ է արել: Որոշ ժամանակ պահանջվեց՝ շուրջ 2 ամիս, բայց բոլորս մեկական iMac ստացանք»,- Շեսնիի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Լեհ դարպասապահը նաև ընդգծել է, որ մարզումից մի անգամ ուշանալու համար թիմակիցներից յուրաքանչյուրին նվիրել է մեկական Dr. Dre Beats ականջակալներ:

Պորտուգալացի Ռոնալդուն 2018 թվականի ամռանն է հեռացել Մադրիդի «Ռեալից» ու տեղափոխվել «Յուվենտուս»։

«Յուվենտուսի» նախագահն ակնարկել է, որ թիմը չի ընդունի Սկուդետոն, եթե մրցաշրջանն այլևս չշարունակվի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

«Յուվենտուսը» մտափոխվել է Պոգբայի տրանսֆերի հարցով

Մբապե. «Ֆուտբոլում ես ձգտում եմ նմանվել 2 հոգու»

Ռոնալդուն ներկայացրել է իր նոր սանրվածքը (լուսանկար)

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

Ալեգրին պատրաստ է վերադառնալ. նա աշխատանքի 2 տարբերակ ունի