Կասանո․ «Մարադոնան աննախադեպ բաներ էր անում 4-5 տարի, իսկ Մեսին՝ արդեն 15» - VNews
Բաժիններ

Կասանո․ «Մարադոնան աննախադեպ բաներ էր անում 4-5 տարի, իսկ Մեսին՝ արդեն 15»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ավելի մեծագույն ֆուտբոլիստ է, քան մեկ այլ լեգենդար արգենտինացի՝ Դիեգո Մարադոնան:

«Մարադոնան աննախադեպ բաներ էր անում 4-5 տարի, իսկ Մեսին՝ արդեն 15: Նա խփել է 710 գոլ ու կատարել 300 արդյունավետ փոխանցում: Երբ Մեսին խաղադաշտում է, իր թիմն արդեն հաղթում է 1-0 հաշվով: Մարադոնայի երկրպագուները պետք է համակերպվեն: Մեսին գերազանցել է Մարադոնային»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Մեսին «Բարսելոնայի» կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ երկրի գավաթակիր, 8 անգամ՝ սուպերգավաթակիր, 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 3-ական անգամ հռչակվել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Նա իր երկրի հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Մարադոնան Եվրոպայում տիտղոսներ է նվաճել «Բարսելոնայի» և «Նապոլիի» կազմերում: Կատալոնական թիմի հետ միասին մեկական անգամ դարձել է Իսպանիայի Արքայական գավաթի հաղթող ու Լիգայի գավաթակիր, իսկ «Նապոլիի» ֆուտբոլիստի կարգավիճակում 2 անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, մեկական անգամ հռչակվել երկրի գավաթակիր, սուպերգավաթակիր, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: Մարադոնան 1986 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

«Մեսիին երեխայի նման վերաբերվեցի, իսկ 15 րոպե անց Անչելոտիին խնդրեցի փոխարինել ինձ». Կոստակուրտա

«Մեսիի խաղն այն եզակի բաներից է, որ կարելի է վայելել դատարկ տրիբունաներով ֆուտբոլում». Լինեկեր

Սետյեն. «5 փոփոխությունն ավելի շատ կվնասի «Բարսելոնային»

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

«Մի քանի տարուց Մեսին կարող է խաղալ Չավիի դիրքում». Գվարդիոլայի նախկին օգնական