Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում» - VNews
Բաժիններ

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», իրեն շատ լավ է զգում Հռոմում և ցանկանում է հենց այնտեղ շարունակել ելույթները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ այդ պարբերականի՝ հայ ֆուտբոլիստին հարմարավետ է Հռոմում, հենց որտեղ էլ ծնվել է նրա առաջնեկը՝ Համլետը: Բացի այդ, Մխիթարյանը վերջապես լավ մարզավիճակ է հավաքել, նա «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում» ոչ միանշանակ ելույթներից հետո գտել է թիմ, որտեղ վայելում է մարզչական անձնակազմի լիարժեք վստահությունը: Կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»: Հայ խաղացողի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2021 թվականի ամռանը, ինչն անգլիական կողմին անհարմարավետ իրավիճակում է դնում «Ռոմայի» հետ բանակցությունների ժամանակ:

Իտալական Corriere dello Sport-ը վերջերս հաղորդել էր, որ իտալական ակումբը Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի դիմաց չի ուզում վճարել 12 մլն եվրոյից ավելի գումար, մինչդեռ «զինագործները» չեն ցանկանում բաց թողնել նրան 20 մլն եվրոյից պակաս գումարով: Ի դեպ, իտալական Сorriere dello Sport-ն ու Calciomercato-ն ավելի վաղ հայտնել էին, որ «Արսենալը» պահանջում է 25 մլն եվրո, ինչը նույնպես, բնականաբար, գոհացուցիչ չէ «գայլերի» համար:

Հայաստանի հավաքականի ավագի համար խնդիրն այն է, որ «Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին կարող է հեռանալ «Ռոմայից», եթե ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրեդկինը գնի ակումբի վերահսկիչ բաժնեմասը: Դա կնշանակի, որ բանակցությունները կմտնեն փակուղի, ու Մխիթարյանը ստիպված կլինի վերջնականապես վերադառնալ «Արսենալ», ինչպես պարտավոր է անել վարձակալության ժամկետի ավարտից հետո:

Լոնդոնյան ակումբն առանձնապես հույսեր չի կապում հայ կիսապաշտպանի հետ ու հիմա ֆինանսապես լավագույն տարբերակն է փնտրում նրա տրանսֆերը վաճառելու համար: «Արսենալում» հուսով են, որ ի վերջո կհաջողվի համաձայնության հասնել «Ռոմայի» հետ: Մխիթարյանը վերջերս նշել էր, որ իրեն շատ ավելի հոգեհարազատ է Պաուլու Ֆոնսեկայի ֆուտբոլային փիլիսոփայությունը, քան այն խաղաոճը, որը լոնդոնյան թիմում կիրառում էր Ունայ Էմերին:

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

«Նյուելզ Օլդ Բոյզում» վստահ են, որ Մեսին վերադառնալու է

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ