CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով - VNews
Բաժիններ

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) զեկույց է հրապարակել կոնորավիրուսի համավարակի ազդեցության մասին ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների վրա։

CIES-ի հաշվարկներով՝ եթե մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի վերջ, ապա խաղացողների տրանսֆերային արժեքները կնվազեն 28 տոկոսով։ Ընդ որում՝ նրանցից որոշների տրանսֆերը ավելի ցածր գին կունենա։ Ամեն ինչ կախված է մի քանի հանգամանքից. ֆուտբոլիստի տարիքը, նրա պայմանագրի ժամկետը, անցած ճանապարհը ու վերջին ելույթները։

Բոլորից շատ գնի մեջ կորուստ են կրելու համեմատաբար տարեց ֆուտբոլիստները կարճաժամկետ պայմանագրերով ու նրանք, ովքեր քիչ խաղաժամանակ են ստացել այս մրցաշրջանում։ Որպես օրինակ՝ ներկայացվում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, որի արժեքը կնվազի 65 մլն. եվրոյից մինչև 35 մլն. եվրո։

Թոփ լիգաների ակումբների կազմերի արժեքի անկումը (մարտի 11-ից հունիսի 30)՝

1. «Ինտեր» — € 773 մլն → € 497 մլն. (-35,7%)
2. «Բավարիա» — € 809 մլն → € 542 մլն. (-33,0%)
3. «Ռեալ Մադրիդ» — € 1100 մլն. → € 750 մլն. (-31,8%)
4. «ՊՍԺ» — € 961 մլն → € 659 մլն. (-31,4%)
5. «Բարսելոնա» — € 1170 մլն. → € 804 մլն. (-31,3%)
6. «Մանչեսթ Սիթի» — € 1361 մլն. → € 949 մլն. (-30,3%)
7. «Մանչեսթեր Յունայթեդ» — € 1007 մլն. → € 714 մլն. (-29,1%)
8. «Տոտենհեմ» — € 787 մլն. → € 560 մլն. (-28,8%)
9. «Յուվենտուս» — € 783 մլն. → € 561 մլն. (-28,4%)
10. «Լիվերպուլ» — € 1405 մլն. → € 1052 մլն. (-25,1%)

Կազմերի հաշվարկները կատարելիս հաշվի են առնվել ակումբի 20 ամենաթանկարժեք խաղացողների արժեքները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Կլոպ․ «Այդքան էլ կարևոր չէ՝ որտեղ կնվաճենք չեմպիոնությունը»

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

ՊՍԺ-ի դարպասապահը վթարի է ենթարկվել (լուսանկար)

«Բարսելոնայի» նախկին նախագահ. «Նրան պետք է գնել. նա Մեսիից հետո երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է»

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի