«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա - VNews
Բաժիններ

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բացատրել է «Չելսիի» ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուի վերաբերյալ կատարած հայտարարությունը:

«Արքայական ակումբի» խաղացողը, պատասխանելով Ֆրանսիայի հավաքականում իր նախկին թիմակցի հետ համեմատությանը վերաբերող հարցին, ասել էր․ «Մի՛ շփոթեք Ֆորմուլա 1-ը քարթինգի հետ»:

«Ես պարզապես ճշմարտությունն եմ ասել: Բայց բոլորը, չգիտես ինչու, մոռացան, որ ես ընդգծել էի նաև նրա ավանդը Ֆրանսիայի հավաքականի հաջողություններում: Այո՛, ես ասացի, որ Ֆորմուլա 1-ն եմ, իսկ նա՝ քարթինգը: Սակայն դա է ճշմարտությունը: Դա այն է, ինչ ես մտածում եմ: Եթե դուք ինձ համեմատեք բրազիլացի Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը: Ահա և այդքանը»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է AS-ը:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Բենզեմային 2015 թվականից սկսած չի հրավիրում ընտրանու ճամբար: Պատճառը Մատյո Վալբուենայի հետ կապված սկանդալային դեպքն է: Ինչ վերաբերում է Ժիրուին, ապա նա «եռագույնների» կազմում 2018 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Վինիսիուսը՝ խաղընկերոջ մասին. «Նա բոլորից 10 վայրկյանով ավելի արագ է մտածում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գարեթ Բեյլ. «Չեմ հասկանում` ինչու է իմ սերը գոլֆի նկատմամբ խնդիր շատերի համար»

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

«Շալկեի» 19-ամյա հարձակվողը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

3 ակումբ կպայքարի «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

Կանտեն կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ