«Ժիլինայի» ֆուտբոլիստները ստիպված կլինեն նոր ակումբներ փնտրել - VNews
Բաժիններ

«Ժիլինայի» ֆուտբոլիստները ստիպված կլինեն նոր ակումբներ փնտրել

«Ժիլինան», որը Սլովակիայի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իր պաշտոնական կայքում հայտարարել է լիկվիդացիայի գործընթացի մեկնարկի մասին: Դա նշանակում է, որ ֆուտբոլիստները ստիպված կլինեն նոր ակումբներ փնտրել:

Սլովակական այս ակումբում է հանդես գալիս Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Հրապարակման մեջ նշված է, որ ակումբն իր եկամուտների գերակշիռ մասը ստանում է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մոտ ապագայում այդ առումով որևէ շահույթ չէր նախատեսվում։

«Ժիլինան» նախապես էլեկտրոնային նամակներ է ուղարկել պրոֆեսիոնալ պայմանագրեր ունեցող բոլոր խաղացողներին՝ առաջարկելով փոփոխություններ, որոնց հետևանքով ժամանակավորապես իջեցվելու էին ներկայիս բազային աշխատավարձերը: Ակումբը պատրաստ է եղել քննարկելու նման տարբերակը և հույս ուներ, որ ֆուտբոլիստները կգնային զիջումների, սակայն առաջին թիմի առաջատարները տեղեկացրել են, որ համաձայն չեն ու այս հարցով դիմելու են համապատասխան մարմիններին:

«Ժիլինան» իր հայտարարության մեջ խոր հիասթափություն է հայտնել այս իրավիճակի վերաբերյալ ու նշել, որ ակումբի խաղացողներից շատերն այս որոշման հետևանքով չեն ունենա ֆինանսական խնդիրներ, քանի որ ստանում էին Սլովակիայի պայմաններում բավականին բարձր աշխատավարձեր:

Գեղամ Ղադիմյանն իր առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ամեն ինչ կարգավորվել է. Ակումբը արտոնագիր է ստացել

Վահան Բիչախչյանի հրաշալի գոլը «Ռուժոմբերոկի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանի նրբագեղ գոլային փոխանցումը Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինայի» հաղթական խաղին

Վահան Բիչախչյանը մեկնել է Սլովակիա և միացել «Ժիլինային»

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ու ինչու ամեն ինչ այնքան էլ վատ չէ մեզ համար

Վահան Բիչախչյան․ «Ես զանգ կամ նամակ չեմ ստացել․ հիմա սպասողական վիճակ է»

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Վահան Բիչախչյանի․ ֆուտբոլիստները չելենջ են անցկացրել (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Գոլ բաց թողնելուց հետո սկսում ենք ավելի լավ խաղալ․ պիտի 0-0-ի ժամանակ այդպես գործենք» (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Գլուխ կախելու պատճառ չունենք․ արժանապատիվ խաղ ենք ցուցադրել» (տեսանյութ)

Վահան Բիչախչյան․ «Շատ երկար էի սպասել այս խաղին․ հուսով եմ՝ արդարացրինք սպասելիքները» (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Սլովան Բրատիսլավայի» երկրորդ թիմի դեմ խաղում

Բիչախչյանը հագեցնում է մոտ 10 ամսվա «քաղցը», Բալեկյանը՝ մրցում արգենտինական գրանդի հետ (տեսանյութ)