Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները - VNews
Բաժիններ

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Մինչ կորոնավիրուսի համաճարակի պատճառով խաղադաշտերում հարկադրված անդորր է տիրում, VNews.am-ը շարունակում է հանրագումարի բերել Բարձրագույն խմբի նախորդ առաջնություններում գրանցված տարբեր արդյունքներն ու ցուցանիշները, վերհիշել հիշարժան նվաճումները: Այսօր կանդրադառնանք հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներին:

Հայկական ֆուտբոլում նվաճած տիտղոսների քանակով (15) յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն է: Նա Հայաստանի միակ 10-ակի չեմպիոնն է, 3 անգամ պատվո շրջան է կատարել ՀՀ գավաթով, 2 անգամ՝ սուպերգավաթով: Նրա տիտղոսների թիվն ավելի մեծ կլիներ, եթե 6,5 մրցաշրջան (1998-2004թթ. հունիս) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգում»:

Այդ ընթացքում 1998թ. մրցաշրջանից հետո լուծարված և 2001թ. կրկին վերակազմավորված «Փյունիկը» 3 անգամ չեմպիոն էր հռչակվել, 2-ական անգամ էլ նվաճել էր Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը: Բացի այդ էլ, 2004թ. հուլիսից վերսկսելով ելույթները հարազատ թիմի կազմում, Սարգիս Հովսեփյանը 4 անգամ (2005, 2008, 2010, 2011թթ.) չէր ընդգրկվել «Փյունիկի»  համար հաղթական Սուպերգավաթի հանդիպման արձանագրությունում, ուստի կանոնակարգի համաձայն զրկվել էր այդ տիտղոսներից: Այնպես որ, առավելագույնը Սարգիս Հովսեփյանը կարող էր 26 տիտղոսի արժանանալ:

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Հովսեփյանն իր առաջին ոսկե մեդալը ստացել է դեռևս 1992թ.՝ Հայաստանի անդրանիկ առաջնությունում ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի»)  կազմում չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Այդ տարի նա ճանաչվեց նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հովսեփյանը Հայաստանի ամենատարեց չեմպիոնն է՝ իր վերջին ոսկե մեդալը նվաճելով 2010թ. 38 տարեկանում:

Այդ տարի փորձառու ֆուտբոլիստը 7-րդ անգամ անընդմեջ փյունիկցի իր խաղընկերների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս ինքնատիպ ռեկորդ է: Նա գերազանցեց իր նախկին թիմակիցներ Վալերի Ալեքսանյանի (2001-2006թթ.) և Աղվան Մկրտչյանի (2002-2007թթ.) ռեկորդային ցուցանիշը, որոնք 6 տարի անընդմեջ «Փյունիկում» չեմպիոն էին հռչակվել:

Տիտղոսների թվով 2-րդ ցուցանիշն ունեն Ռաֆայել Նազարյանն ու Արտակ Եդիգարյանը՝ 13-ական: Ընդ որում Նազարյանը Եդիգարյանին գերազանցում է չեմպիոնական տիտղոսների քանակով: Նա Հայաստանի յոթակի չեմպիոն է: Այդ ցուցանիշով Նազարյանի հետ միասին կարող են հպարտանալ միայն Վալերի Ալեքսանյանն ու Արթուր Եդիգարյանը: Ալեքսանյանը 7-րդ ոսկե մեդալը նվաճել է 2011թ. «Ուլիսի» կազմում: Արթուրն առաջին 4 ոսկե մեդալները նվաճել է «Փյունիկում», վերջին 3-ը՝ «Ալաշկերտում»:

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

Հետաքրքիր է, որ Ռաֆայել Նազարյանն իր առաջին տիտղոսները նվաճել է 1993թ. «Արարատում»՝ դառնալով ՀՀ չեմպիոն ու գավաթակիր: Այդ ժամանակ Արտակ Եդիգարյանն ընդամենը 3 տարեկան էր, և դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ 14 տարի անց նրանք կդառնան թիմակիցներ ու միասին խաղադաշտ դուրս կգան: Դա տեղի ունեցավ 2007թ. նոյեմբերի 10-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում:

«Փյունիկն» արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը, ուստի Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդ մի խումբ ֆուտբոլիստների, որոնց թվում էր նաև 17-ամյա Արտակ Եդիգարյանը, որն ընդամենը 2-րդ խաղն էր անցկացնում Բարձրագույն խմբում:  Իսկ Ռաֆայել Նազարյանն իր վերջին ելույթն էր ունենում «Փյունիկում»: Նա այդ տարի 6-րդ ոսկե մեդալը նվաճեց  «Փյունիկում»:

Արտակ Եդիգարյանն իր առաջին տիտղոսին արժանացել է 2008թ.՝ «Փյունիկի» իր երիտասարդ թիմակիցների հետ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր: Իսկ հաջորդ մրցաշրջանում նա արժանացավ ՀՀ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսներին:

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

Արտակ Եդիգարյանը գործող ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրն է: Նա լավ հնարավորություն ունի առաջիկա տարիներին գերազանցելու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը և դառնալու Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:

Հայաստանի վեցակի չեմպիոններն էլ սակավաթիվ են: Միայն Վարդան Մինասյանին, Աղվան Մկրտչյանին, Նորայր Սահակյանին, Արթուր Մկրտչյանին և Լևոն Պաչաջյանին է հաջողվել 6-ական անգամ վայելել չեմպիոն դառնալու անսահման բերկրանքը:

Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենատիտղոսակիրը նախկին փյունիկցի Մամադու Դիավարան է: Նա 8 տիտղոսի է արժանացել՝ 5 անգամ թիմակիցների հետ դառնալով Հայաստանի չեմպիոն: Դիավարան միակ լեգեոնականն է, որ տեղ է զբաղեցրել Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցանկում:

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր 30 ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Չ Գ Ս ԸՆԴ
1. Սարգիս Հովսեփյան 10 3 2 15
2. Ռաֆայել Նազարյան 7 5 1 13
3. Արտակ Եդիգարյան 5 4 4 13
4. Վալերի Ալեքսանյան 7 2 3 12
5. Աղվան Մկրտչյան 6 3 3 12
6. Արթուր Մկրտչյան 6 3 3 12
7. Արթուր Յուսպաշյան 4 6 2 12
8. Արթուր Եդիգարյան 7 2 2 11
9. Դավիթ Մանոյան 4 5 2 11
10. Վարդան Մինասյան 6 2 2 10
11. Ալեքսանդր Թադևոսյան 5 2 3 10
12. Վահագն Մինասյան 4 4 2 10
13. Լևոն Պաչաջյան 6 1 2 9
14. Գևորգ Ղազարյան 5 2 2 9
15. Գևորգ Կասպարով 4 2 3 9
16. Հովհաննես Թահմազյան 3 2 4 9
17. Կարեն Ալեքսանյան 3 2 4 9
18. Տարոն Ոսկանյան 2 4 3 9
19. Նորայր Սահակյան 6 1 1 8
20. Մամադու Դիավարա 5 2 1 8
21. Արսեն Ավետիսյան 5 1 2 8
22. Ռոբերտ Արզումանյան 4 1 3 8
23. Արտակ Անդրիկյան 4 1 3 8
24. Արամայիս Տոնոյան 3 4 1 8
25. Համլետ Մխիթարյան 3 4 1 8
26. Հայկ Հարությունյան 3 4 1 8
27. Տիգրան Գսպեյան 2 5 1 8
28. Կամո Հովհաննիսյան 2 5 1 8
29. Վարազդատ Հարոյան 2 5 1 8
30. Արմեն Շահգելդյան 2 4 2 8

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր. հայկական ֆուտբոլի վերադարձը ու գերմանական դիմակայություններ

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ