-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է, թե որ մասնագետներն են ընդգրկվել իր մարզչական շտաբում:
«Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մազիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի»,- ասել է Կապառոսը:
Հավելենք, որ Չախալյանը հանդիսանում էր ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչներից մեկի՝ Արմեն Գյուլբուդաղյանցի օգնականը, իսկ նախորդ տարեվերջին կատարում էր «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները: Ինչ վերաբերում է Բերեզովսկիին, ապա նա ներկայումս «Փյունիկի» գլխավոր մարզիչն է:
Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո