Կապառոս․ «Մեր հավաքականը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում» - VNews
Բաժիններ

Կապառոս․ «Մեր հավաքականը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։

Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային հանդիպումները, զրուցել նրանցից մի քանիսի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է իր կատարած աշխատանքի և ապագա ծրագրերի մասին.

-Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: Որո՞նք են ձեր գլխավոր եզրահանգումները:

-Դիտել եմ հավաքականի վերջին հանդիպումները, այժմ գնահատում և վերլուծում ենք բոլոր ֆուտբոլիստներին անհատապես: Իմ օգնական Լուսիանոն ինձ համար տեսանյութեր է պատրաստում: Մենք վերլուծում ենք թիմի բոլոր գործողությունները՝ խաղը տարբեր օղակներում, դրանց միջև համագործակցությունը, ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները տարբեր դիրքերում և խաղի այլ բաղկացուցիչներ:

-Նախորդ շրջափուլում մեր հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ, ի՞նչն էր ընկած այդ հաջողության հիմքում:

-Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում:

-Խաղային ո՞ր օղակները բարելավման կարիք ունեն:

-Երևում է, որ տղաները տեխնիկապես լավ են պատրաստված: Շատերը բարձրակարգ առաջնություններում են հանդես գալիս: Մենք լավ հավաքական ունենք, սակայն կատարելագործվելու տեղ միշտ կա: Հիմա մենք մանրամասնորեն վերլուծում ենք հավաքականի բոլոր խաղերը և ֆուտբոլիստներին, որպեսզի հասկանանք՝ ինչի կարող ենք հավակնել:

-Մեր թիմը շատ ավելի լավ է խաղում ուժեղ մրցակիցների դեմ, և հաճախ դժվարություններ է ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Կարծում եմ` դա պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և որ բոլոր խաղերը, նույնիսկ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակչի:

-Իսպանիայում մշտապես աչքի եք ընկել երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու ունակությամբ: Պատրաստվո՞ւմ եք թարմացնել հավաքականի կազմը՝ ընդգրկելով նաև երիտասարդ ֆուտբոլիստների:

-Մենք մշտապես կապի մեջ կլինենք տարիքային տարբեր հավաքականների մարզիչների հետ և միասնաբար կաշխատենք գլխավոր թիմի համար համապատասխան ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ: Այժմ ես աշխատում եմ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որն ինձ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է տրամադրում և պատրաստում տեսանյութեր: Երբ մրցաշարերը վերսկսվեն, արդեն անձամբ կդիտենք նրանց ելույթները:

-Իսկ կա՞ն թեկնածուներ, ովքեր նախկինում չեն կրել հավաքականի մարզաշապիկը, կամ տևական դադարից հետո կրկին կհրավիրվեն հավաքական:

-Մենք հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունենան միանալ հավաքականին և պաշտպանել մեր թիմի պատիվը:

-Հասցրե՞լ եք շփվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Ո՞ւմ հետ և ինչ հարցեր եք քննարկել:

– Կցանկանայի բոլորի հետ անձամբ զրուցել, սակայն հանգամանքները թույլ չտվեցին: Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, նրա խաղը բազմիցս դիտել եմ: Համոզվեցի, որ ոչ միայն տաղանդ և խաղային շատ բարձր որակներ ունի, այլև մարդկային հիանալի հատկանիշներ: Նա առաջնորդ լինելու կարողություն ունի, նվիրված է իր երկրին և հավաքականին ու խանդավառված է մեր նոր նախագծով:

Այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ կարող են միանալ․ օրինակ, խոսել եմ Արշակ Կորյանի հետ, որը նույնպես շատ ոգևորված է հավաքականում հանդես գալու հնարավորությամբ: Նա նշեց, որ նախկինում ևս ցանկացել է միանալ հավաքականին, սակայն «լեգեոներների» հետ կապված խնդիրը մշտապես խոչընդոտ է հանդիսացել:

Հայտնի է՝ ովքեր են ընդգրկվել Խոակին Կապառոսի գլխավորած մարզչական շտաբում

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

5-ից ավելի՞, թե՞ պակաս խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում․ VNews-ի Quiz-ը

ՀՖՖ-ն շուտով կներկայացնի Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հովիկ Կեուչկերյան․ «Հուսով եմ, որ հավաքականը Կապառոսի հետ կմասնակցի աշխարհի առաջնությանը» (տեսանյութ)

Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսի հետ (լուսանկար)

Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին