«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով - VNews
Բաժիններ

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կարծիք է հայտնել «Շանհայ Շենհուայի» հարձակվող Օդիոն Իգալոյի՝ մանկունյական ակումբում ապագայի մասին: Նիգերիացի ֆուտբոլիստը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմում:

«Եթե Իգալոն շարունակի նույն ոգով, գոլեր խփի ու օգնի թիմին, ապա կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նրան նոր պայմանագիր կառաջարկի: Սակայն դրա հետ մեկտեղ հարկավոր է տեսնել՝ ինչ կլինի ապագայում:

Սանչոյի և Քեյնի մասին խոսվում է որպես ակումբի առաջիկա նորեկների: Ուստի պետք է հասկանալ՝ ինչ ուղղությամբ է պատրաստվում ընթանալ «Յունայթեդը»: Նրանք ցանկանո՞ւմ են նոր հարձակվողների հրավիրել: Եթե՝ այո, տարօրինակ կլիներ Իգալոյին պահպանելը: Չեմ կարծում, թե նրանք ներկայիս իրականությունում չափազանց մեծ գումարներ կծախսեն, ուստի ըստ իս՝ Իգալոյի մնալն իմաստ ունի:

Վատ չէր լինի նրան թիմում պահելը: Կարծում եմ, որ Սուլշերը պետք է անկեղծորեն խոսի Իգալոյի հետ: Նա ներկա պահին հանդիսանում է Մարսիալի և Ռեշֆորդի փոխարինողը: Կարծում եմ՝ նա գիտի դա, ու կարելի է տեսնել, որ խաղացողը գնահատում է ակումբում գտնվելու հանգամանքը: Երբ Իգալոն շանս է ստանում, կատարում է իր աշխատանքը, և դա լավ է:

Եթե նա մնա, բոլոր խաղացողները կսկսեն պայքարել հավասար պայմաններում: Եթե լավ մարզվես ու գոլեր խփես, ապա անպայմանորեն կխաղաս: Չեմ կարծում, թե նա ցանկանում է պարզապես լինել պահեստային հարձակվող, ոչ ոքի դուր չի գալիս այդպիսի դերը: Բոլորն ուզում են խաղադաշտ դուրս գալ առաջին րոպեից»,- Բերբատովի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գործակալ. «Իսկոն ցանկանում է փորձել իրեն այլ առաջնությունում»

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Կուման․ «Չեմ պատկերացնում Մեսիին այլ ակումբում»

Կանավարոյի որդին տեղափոխվել է «Լացիո»

Հալանդի հայրը պատմել է որդու ծրագրերի մասին

Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Աղբյուր. «Ման Սիթի» ձմռանը առաջարկ կկատարի Մեսիի համար

Սամուել Էտո՛օն մոտ է իսպանական ակումբում կարիերան վերսկսելուն

Աղբյուր. ՊՍԺ-ն Ռամոսին ձեռք բերելու մտադրություն չունի

Պեդրին շնորհակալություն է հայտնել «Ռեալին» իրենից հրաժարվելու համար