ՊՍԺ-ն համաձայն է Գրիզմանի՝ Նեյմարի տրանսֆերային գործարքում ներառվելու տարբերակին - VNews
Բաժիններ

ՊՍԺ-ն համաձայն է Գրիզմանի՝ Նեյմարի տրանսֆերային գործարքում ներառվելու տարբերակին

ՊՍԺ-ն կարող է Նեյմարի տրանսֆերը վաճառել «Բարսելոնային»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ այդ պարբերականի՝ փարիզյան ակումբը դիտարկում է բրազիլացի ֆուտբոլիստից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվելու հնարավորությունը: Ընդ որում, Ֆրանսիայի չեմպիոնը ցանկանում է, որ գործարքում ընդգրկվի կատալոնական թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Եթե Նեյմարը հեռանա, ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Գրիզմանին՝ նրա հետ համագործակցություն սկսելուց ընդամենը մեկ տարի անց, որպեսզի հնարավորություն ստանա ամռանը համալրվելու Նեյմարով ու «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսով:

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց: Բրազիլացին նախորդ ամռանը փորձեր էր ձեռնարկել Իսպանիա վերադառնալու համար, սակայն ակումբները համաձայնության չէին եկել գործարքի ֆինանսական կողմերի շուրջ:

«Բարսելոնայի» խոստումը Նեյմարին «Ռեալ» չտեղափոխվելու դիմաց

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

65 միլիոն + 2 ֆուտբոլիստ. «Բարսելոնայի» առաջարկը՝ Տոնալիի համար

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Պաշտոնական. Օդիոն Իգալոյի պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

Հիգուայինը՝ կրկին Պրեմիեր լիգայո՞ւմ

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը