Վիլիանը հաստատել է, որ ամռանը հեռանալու է «Չելսիից» - VNews
Բաժիններ

Վիլիանը հաստատել է, որ ամռանը հեռանալու է «Չելսիից»

«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ չի կարողացել լոնդոնյան ակումբի հետ պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը սպառվելու է առաջիկա ամռանը:

«Բոլորը գիտեն, որ «Չելսիի» հետ իմ պայմանագրի ժամկետը լրանում է մի քանի ամիս անց: Դժվար է պատկերացնել, որ նոր համաձայնագիր կստորագրվի: «Չելսին» ինձ առաջարկել է 2 տարվա պայմանագիր, իսկ ես ցանկանում էի ունենալ եռամյա համաձայնագիր: Ամեն ինչ ավարտված է: Մենք այլևս չենք վարում բանակցություններ»,- Վիլիանի խոսքերը մեջբերում է Expediente Futebol-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 37 մրցավեճի, դարձել 7 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Վիլիանը «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Խաղացողն ավելի վաղ պաշտպանել է բրազիլական «Կորինտիանսի», ուկրաինական «Շախտյորի» ու ռուսական «Անժիի» մարզական պատիվը:

Վիլիանը՝ 3 ակումբների տրանսֆերային թիրախ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթին» գիտի, թե ով կարող է փոխարինել Սանեին

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Կլո՛պ, կարո՞ղ ես նրան արդեն տանել». «Մայնցը»՝ Վերների 2-րդ հեթ-տրիկից հետո

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը