-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ մերսիսայդյան ակումբից «Բարսելոնա» 2018 թվականի հունվարին ձևակերպված տեղափոխությունից իր հիշողությունների մասին:
«Ես առաջին վայրկյանից էլ հարգել եմ Ֆիլի որոշումը: Նա տեղափոխությունից մի քանի շաբաթ առաջ երկարաձգել էր մեզ հետ պայմանագրի ժամկետը, սակայն մենք որևէ շանս չունեինք «Բարսելոնայի» դեմ: Մեզ համար հեշտ չէր, քանի որ բավականին քիչ տարբերակներ կային: Լալանան շարքից դուրս էր մնացել վնասվածքի պատճառով, ուստի մենք կարճ ժամանակահատվածում 2 ֆուտբոլիստի կորցրինք: Մենք չկարողանանք խնդիրը լուծել տրանսֆերի միջոցով, քանի որ ձեռքբերում կատարելու համար ժամանակ չէր մնացել:
Կոուտինյոն մեզ փակուղու առջև չէր կանգնեցրել, ուստի մեր կողմից արդարացի քայլ էր նրան հեռանալու հնարավորություն տալը»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ կատալոնական ակումբը տրանսֆերի դիմաց վճարել էր 120 մլն եվրո, ևս 40 մլն էլ նախատեսված էր հավելավճարների տեսքով: Կոուտինյոն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»:
Կոուտինյոն արդեն բանակցում է անգլիական ակումբի հետ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո