«Շոկի մեջ ենք և ուզում ենք պատասխաններ լսել»․ Աչերբիին մտահոգում է կայացված որոշումը - VNews
Բաժիններ

«Շոկի մեջ ենք և ուզում ենք պատասխաններ լսել»․ Աչերբիին մտահոգում է կայացված որոշումը

«Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ֆուտբոլիստներին թույլ չի տրվում մարզումներ անցկացնել մարզաբազաներում:

«Դժվար է հասկանալ այն որոշումը, որ մայիսի 4-ից կարող ենք մարզվել անհատապես, բայց՝ ոչ մեր ակումբների մարզաբազաներում: Ստիպված կլինենք վազել այգիներում, այնտեղ, որտեղ կլինեն շատ մարդիկ: Դա անվտանգության ավելի ցածր մակարդակ է, քան կլիներ մարզաբազայում, որտեղ շատ ավելի հեշտ է սահմանված տարածությունը պահելը: Մենք շոկի մեջ ենք և ցանկանում ենք պատասխաններ լսել:

Ֆորմելոյում կան 6 խաղադաշտեր և շատ հանդերձարաններ: Նույնը վերաբերում է նաև այլ ակումբների մարզաբազաներին: Կարող էինք անհատապես մարզվել՝ նույնիսկ չտեսնելով թիմակիցներին: Ինձ համար դժվար է այդ որոշումը հասկանալը, ինչպես և այլ ակումբների շատ ֆուտբոլիստների, որոնց հետ զրուցել ենք»,- Աչերբիի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ա սերիայի ընթացիկ առաջնության վերսկսման վերջնաժամկետը հունիսի 14-ն է:

«Լացիոյի» նախագահ. «Պատրաստ ենք «ոսկե հանդիպում» անցկացնել «Յուվենտուսի» հետ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


20 տարի առաջ «Լացիոն» 2 շաբաթով համաշխարհային տրանսֆերային ռեկորդ սահմանեց

Ա Սերիայում վաղուց ռմբարկուական այսպիսի պայքար չէր եղել

Իմոբիլեն՝ «Լացիոյի» երկրպագուներին․ «Հանգիստ թողեք ընտանիքիս»

«Լացիոն» պարտվեց 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

«Ինչպես հայրական ապտակը փոխեց Մորիկոնեի ֆուտբոլային ճաշակը». Որ թիմի ֆան էր լեգենդար երաժիշտը

«Լեչեի» դարպասապահի ապշեցուցիչ սեյվը «Լացիոյի» դեմ խաղի վերջին րոպեներին (տեսանյութ)

Չեմպիոնական պայքարը՝ ավարտվա՞ծ․ «Լացիոն» կրկին պարտվեց (տեսանյութ)

«Լացիոն» կամային հաղթանակ տոնեց «Տորինոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Լացիոն» կամային հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» դեմ խաղում (տեսանյութ)

Տարիքի հետ հետ փայլը չի կորել․ Ռիբերիի տպավորիչ անցումն ու գոլը (տեսանյութ)

«Ատալանտան» հաղթեց «Լացիոյին» 0-2-ից հետո (տեսանյութ)

Միլինկովիչ-Սավիչի հիասքանչ գոլն «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Բոլոնիային» ու միավորներով առաջ պոկվեց «Լացիոյից» (տեսանյութ)

Կարոտախտ_#19. «Լավագույն մրցավազքը երբևէ Ա սերիայում». Ինչպես 19 տարի առաջ այս օրը «Ռոման» նվաճեց Սկուդետոն

Որքա՞ն. «Նյուքասլը» շքեղ առաջարկ է կատարել Իմոբիլեի համար

Ա սերիան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը