Մխիթարյանը, Պոգբան և այլ աստղեր միացել են համահայկական համերգի բարեգործական աճուրդին - VNews
Բաժիններ

Մխիթարյանը, Պոգբան և այլ աստղեր միացել են համահայկական համերգի բարեգործական աճուրդին

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում, որը կրում է «Միասին մենք կարող ենք» խորագիրը, անցկացվելու է նաև բարեգործական աճուրդ: Այս մասին հաղորդում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Բարեգործական աճուրդին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայ և համաշխարհային ճանաչում ունեցող շատ հայտնիներ, որոնց թվում են «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Պոլ Պոգբան, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, անվանի բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, հայազգի հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանն ու այլք: Նրանք աճուրդի են հանել իրենց համազգեստները կամ անձնական իրերը:

Համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում #Covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպել է բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր, որն ուղիղ եթերում անվճար կհեռարձակվի կազմակերպության յութուբյան պաշտոնական ալիքում:

Համերգին մասնակցություն կունենան ավելի քան 60 մշակութային գործիչներ Երևանից, Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, Մոսկվայից, Բեյրութից, Բրյուսելից, Սիդնեյից, Երուսաղեմից ու Տորոնտոյից:

Թվեք անկախ Հայաստանի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

«Ռոմա»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մխիթարյանի գնահատականները՝ «Սևիլիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան. «Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չստավեց»

Ինչպես Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից ավելացված ժամանակի 10-րդ րոպեին (տեսանյութ)

ԵԼ․ Մխիթարյանն ու «Ռոման» լքում են պայքարը, «Բայերը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ռոման» առաջին կեսից հետո պարտվում է, «Բայերի» խաղում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Սևիլիան» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ամերիկացի միլիարդատերը կգնի «Ռոման»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Մխիթարյանն ու մյուս աստղերը շնորհակալություն են հայտնում բժիշկներին. ՈւԵՖԱ-ի նոր ակցիան (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Մխիթարյանն ու խաղընկերները նախախաղային մարզում են անցկացրել Դույսբուրգում (ֆոտո)