«Ռոման» հայտարարել է մարզումները վաղվանից վերսկսելու մասին - VNews
Բաժիններ

«Ռոման» հայտարարել է մարզումները վաղվանից վերսկսելու մասին

«Ռոմայի» թվիթերյան պաշտոնական էջը հաղորդում է, որ թիմի ֆուտբոլիստները մայիսի 4-ից կվերսկսեն մարզումներն ակումբի մարզաբազայում:

Խոսքն առայժմ գնում է միայն անհատական մարզումների մասին, որոնք կընթանան բժիշկների հսկողությամբ՝ խաղացողների միջև սոցիալական հեռավորության պարտադիր պահմամբ: Եթե Իտալիայում կորոնավիրուսի տարածման իրավիճակը շարունակի բարելավել, երկրի կառավարությունը թիմերին մայիսի 18-ից կթույլատրի թիմային մարզումներ անցկացնել:

Ա սերիայում մինչև կորոնավիրուսի պատճառով մրցաշարի ընդհատումն անցկացվել է 26 տուր: Առաջատարը «Յուվենտուսն» է, «Ռոման» 45 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Հռոմեական թիմն իր առայժմ վերջին խաղն անցկացրել է «Կալյարիի» հարկի տակ՝ վերջինիս նկատմամբ առավելության հասնելով 4-3 հաշվով: Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմում դուբլ է ձևակերպել Նիկոլա Կալինիչը, մեկական անգամ հաջողության են հասել Ջասթին Կլյուվերտն ու Հենրիխ Մխիթարյանը։

Ա Սերիայի առաջին թիմը, որ հայտարարեց մարզումներին վերադառնալու մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»