-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մինչև Բարձրագույն և Առաջին խմբի թիմերը հարկադիր դադարից հետո սկսել են մարզումները և սպասում են ընթացիկ առաջնության վերսկսմանը, VNews.am-ը ֆուտբոլասերներին առաջարկում է ծանոթանալ հայկական ֆուտբոլում գրանցված բացառիկ ռեկորդներին: Այսօր կանդրադառնանք թիմային ռեկորդներին:
Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբը «Փյունիկն» է, որն իր կենսագրության ընթացքում 34 մրցանակի է արժանացել: «Փյունիկը» 14 անգամ (1992, 1995/96, 1996/97, 2001-2010, 2014/15թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 8 անգամ (1996, 2002, 2004, 2009-2010, 2012/13-2014/15թթ.) դարձել է ՀՀ գավաթակիր, 9 անգամ (1997, 2002, 2004-2005, 2007-2008, 2010-2011, 2015թթ.)՝ ՀՀ սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացել է առաջնության արծաթե, 1 անգամ էլ՝ բրոնզե մեդալներին:
«Փյունիկը» յուրօրինակ ռեկորդակիր է ինչպես ՀՀ առաջնություններում նվաճած տիտղոսների քանակով (17), այնպես էլ ՀՀ գավաթի և Սուպերգավաթի մրցաշարերում ունեցած հաջողություններով: 2001-2010թթ. փյունիկցիները 10 տարի անընդմեջ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:
ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում
«Փյունիկը» նաև ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ թիմն է, որն անցկացրած 710 հանդիպումներում 1630 գոլ է խփել: Միջին արդյունավետությամբ էլ (2,29 գոլ) լավագույնը «Փյունիկի» ցուցանիշն է:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Արարատին», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 145 գնդակ է խփել: Այդ տարի արարատցիները նաև միջին արդյունավետության ռեկորդ սահմանեցին՝ մեկ խաղում միջինը խփելով 4,26 գոլ: «Արարատին» է պատկանում նաև մեկ մրցաշրջանում խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության ռեկորդը՝ 122 (1992թ.՝ 145-23):
Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Շիրակին» (33 խաղում) և ՀՄԸՄ-ին (34 խաղում), որոնք 1992թ. առաջնությունում 108-ական գոլ են խփել:
Իսկ ահա «Ուլիսը» (2011թ.) և «Բանանցը» (2013/14թթ.) չեմպիոններից ամենացածր արդյունավետությունն են ցույց տվել՝ 28 խաղում դառնալով 38-ական գոլի հեղինակ:
Թրեբլ ձևակերպած առաջին հայկական ակումբը․ Լուծարված «Ցեմենտի»/«Արաքսի» դերը հայկական ֆուտբոլում
Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի միջին արդյունավետությամբ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 2002թ. առաջնության մեկ խաղում միջին հաշվով 3,9 գոլ է խփել (82 գոլ՝ 21 խաղում):
Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի միջին արդյունավետության ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Ուլիսի» (2011թ.) և «Բանանցի» (2013/14թթ.) մոտ՝ 1,35 գոլ (38 գոլ 28 խաղում):
Մեկ մրցաշրջանում սեփական դարպասը բոլորից քիչ գնդակ է ընդունել «Փյունիկը»: 1996/97թթ. առաջնության 21 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 7 գոլ են բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,33 գնդակ):
Ամենահուսալի պաշտպանությամբ աչքի է ընկել «Արարատը», որը 1993թ. առաջնության 28 խաղում բաց է թողել ընդամենը 9 գոլ կամ միջինը մեկ խաղում՝ 0,32 գնդակ:
ՀՀ Բարձրագույն խմբի բոլոր 28 առաջնությունների միակ անփոփոխ մասնակիցը «Շիրակն» է, որը բոլորից շատ՝ 756 խաղ է անցկացրել:
Բարձրագույն խմբում տարած հաղթանակների թվով (437) ռեկորդակիրը «Փյունիկն» է:
Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով հաղթանակներ է տոնել «Բանանցը», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներից 28-ում պարտության է մատնել մրցակիցներին:
Այստեղ է հանդես եկել Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը․ Լուծարված «Կոտայքի» դերը հայկական ֆուտբոլում
«Փյունիկը» 1995/96, 1996/97 և 2002թթ. առաջնություններում խաղերի 86,3 տոկոսն ավարտել է հաղթանակով (19 հաղթանակ 22 խաղում):
1994թ. «Շիրակը» վաստակել է հնարավոր միավորների 92,8 տոկոսը: Իսկ ահա «Շիրակ-2-ը» 1998թ. վաստակել է հնարավոր միավորների ընդամենը 1,6 տոկոսը (1 միավոր 20 խաղում):
«Երևանն» ընթացիկ առաջնությունում տխուր ռեկորդի հեղինակ դարձավ՝ պարտվելով անցկացրած բոլոր 15 հանդիպումներում էլ:
Միայն 3 թիմի՝ «Արարատին» (1993թ., 28 խաղ), «Շիրակին» (1994թ., 28 խաղ, 1995թ., 10 խաղ) և «Փյունիկին» է (1995/96թթ., 22 խաղ, 2003թ., 28 խաղ) հաջողվել առաջնությունն անցկացնել առանց պարտության:
Իսկ ահա «Ղարաբաղը» (1995թ.՝ 10 խաղում 4 ոչ-ոքի), «Ազնավուրը» (1995/96թթ.՝ 22 խաղում 2 ոչ-ոքի), «Լոռին» (1997թ.՝ 18 խաղում 1 ոչ-ոքի), «Շիրակ-2-ը» (1998թ.՝ 20 խաղում 1 ոչ-ոքի) և «Ուլիսը» (2015/16թթ.՝ 15 խաղում 2 ոչ-ոքի) առաջնությունում հաղթանակ չեն տոնել:
ՀՀ առաջնություններում «Շիրակն» ու «Փյունիկը» 59 խաղ անընդմեջ անպարտելի են մնացել: «Շիրակը» 1993թ. օգոստոսի 12-ին «Արարատին» 0-1 հաշվով զիջելուց հետո մինչև 1995թ. հոկտեմբերի 14-ը «Ղարաբաղի» հետ կայացած հանդիպումը (0-1) չէր պարտվել: «Փյունիկը» 2002թ. հոկտեմբերի 9-ին «Շիրակին» պարտվելուց (0-1) հետո անհաջողության չէր մատնվել մինչև 2004թ. նոյեմբերի 11-ը՝ զիջելով «Կիլիկիային» (0-1):
Առանց հաղթանակների ամենաերկար շարքի հեղինակը «Գյումրին» է, որը 1998-1999թթ. ընթացքում 36 խաղ շարունակ չի կարողացել առավելության հասնել մրցակիցների նկատմամբ՝ վաստակելով ընդամենը 1 միավոր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո