Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները

«Փյունիկին» է պատկանում ամենահաջող մեկնարկի ռեկորդը՝ 14 անընդմեջ հաղթանակ Օսկար Լոպեսի գլխավորությամբ (2002թ.):

2004թ. «Փյունիկը» Վարդան Մինասյանի օրոք 16 անընդմեջ հաղթանակ է տոնել:

Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով խոշոր հաշվով հաղթանակներ է տոնել «Արարատը»՝ 20 (1992թ.՝ 34 խաղում):

1993թ. «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ խոշոր հաշվով 6 անընդմեջ հաղթանակ է տոնել:

2001թ. «Փյունիկն» առաջնության մեկնարկային 5 հանդիպումներն էլ շահել է խոշոր հաշվով:

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ՝ 18-ական անգամ խոշոր հաշվով պարտվել են Ալավերդու «Դեբեդը» (1992թ.՝ 34 խաղում) և «Գյումրին» (1999թ.՝ 32 խաղում):

Մեկ այլ տխուր ռեկորդ է սահմանել «Կիլիկիան» 1992թ.՝ առաջնության ավարտական 8 խաղերում էլ պարտվելով խոշոր հաշվով գնդակների 1-69 ընդհանուր տարբերությամբ:

2001 և 2002թթ. այդ ռեկորդը կրկնեց «Լոռին»: 2001թ. վանաձորցիները 9-16-րդ տուրերում կրեցին 8 անընդմեջ պարտություն գնդակների 2-41 ընդհանուր տարբերությամբ, 2002թ. այդ տխուր շարքը կրկնվեց 11-18-րդ տուրերում գնդակների 4-56 ընդհանուր տարբերությամբ:

ՀՀ առաջնությունների ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1992թ. հունիսի 11-ին «Հրազդանում» կայացած «Արարատ» «Ախթամար» խաղում՝ 18-0:

1992 թվականի «Արարատը»

Հայաստանի 6-ակի գավաթակիրը, որ խաղաց նաև Կլոպի թիմի դեմ․ Լուծարված «Միկայի» հետքը հայկական ֆուտբոլում

Ամենաարտասովոր հաշիվը գրանցվել է 1992թ. հուլիսի 26-ին Մարտունիում կայացած «Ալաշկերտ» «Սյունիք» խաղում՝ 8-9:

1997թ. «Լոռին» մեկնարկից 17 խաղ անընդմեջ պարտվել է և միայն վերջին տուրում է անդրանիկ միավորը վաստակել: 2007թ. էլ «Կիլիկիան» վերջնագծում է 17 անընդմեջ պարտություն կրել:

1998թ. «Ցեմենտի» ֆուտբոլիստներն առաջնությունում անցկացրած բոլոր 25 հանդիպումներում էլ գոլի հեղինակ են դարձել՝ ընդհանուր առմամբ 67 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:

Էջմիածնի «Զվարթնոցը» 1992թ. առաջնությունում 28 խաղ շարունակ (2-29-րդ տուրեր) դաշտից չի հեռացել առանց գոլ խփելու:

1999 թվականի «Զվարթնոցը»

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

ՀՀ առաջնություններում ամենաերկար գոլային շարքը գրանցվել է «Փյունիկի» օգտին: 2003թ. առաջնության 3-րդ տուրից սկսած (27.04 «Արաքս»՝ 11-0) մինչև 2004թ. առաջնության 26-րդ տուրը (07.11 «Կիլիկիա»՝ 2-2) փյունիկցիները 52 խաղ շարունակ դարձել են գոլի հեղինակ:

1998թ. «Շիրակ-2-ը» մեկնարկային 10 խաղերում չի կարողացել գեթ մեկ գնդակ խփել: Միայն 11-րդ տուրում «Շիրակի» հետ հանդիպման 27-րդ րոպեին է Արտյոմ Հակոբյանին հաջողվել բացել թիմի գոլերի հաշիվն առաջնությունում՝ վերջ դնելով 926 րոպե տևած գոլային երաշտին, ինչը հակառեկորդ է:

1999թ. «Գյումրին», որ նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել «Շիրակ-2» անվամբ, 32 հանդիպումներից 18-ում (խաղերի 56,2 տոկոսը) չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները: 2011թ. «Արարատն» անցկացրած հանդիպումների 57,1 տոկոսն (28 հանդիպումներից 16-ը) անցկացրել է առանց գոլ խփելու: 2012/13թթ. առաջնությունում էլ արարատցիները 42 հանդիպումներից 21-ում (խաղերի 50 տոկոսը) չեն գտել մրցակցի դարպասի բանալին:

1992թ. «Շիրակը» մեկնարկային 8 խաղերում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի շիրակցիներն անցկացրած 33 խաղերից 21-ում գոլ բաց չեն թողել, ինչը ևս ռեկորդ է:

«Ազնավուրը» (1995/96թթ.՝ 22 խաղում), «Լոռին» (1997թ.՝ 18 խաղում, 2001թ.՝ 21 խաղում), «Դվինը» (1999թ.՝ 28 խաղում), «Գյումրին» (1999թ.՝ 32 խաղում) և «Երևանը» (2019/20թթ.՝ 15 խաղում) առաջնության և ոչ մի խաղում սեփական դարպասն անառիկ չեն պահել:

«Երևանը», որը դադարեցրել է մասնակցությունը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Առավելագույն թվով ֆուտբոլիստներ (52) հանդես են եկել «Արարատում» 2016/17թթ. առաջնությունում:

Առավել կայուն կազմով աչքի են ընկել «Արարատը», ՀՄԸՄ-ն, «Շիրակը» (բոլորն էլ՝ 1994թ.), «Փյունիկը» (1997թ.) և «Դվինը» (1998թ.), որոնք ասպարեզ են դուրս բերել 18-ական ֆուտբոլիստի:

Մեկ մրցաշրջանում առավելագույն քանակի 11մ հարվածներ են նշանակվել Կապանի «Սյունիքի» մասնակցությամբ հանդիպումներում՝ 23 (1992թ.), որից իրացվել են 18-ը:

Առավել հաճախ՝ 17 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել «Բանանցը» (1992թ.), որից իրացվել է 14-ը:

11մ հարվածով առավել հաճախ՝ 13 անգամ պատժվել է Մարտունու «Ալաշկերտը» (1992թ.): Այդ հարվածներից 12-ն անվրեպ են իրացվել:

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է «Արարատը»՝ 1999թ. նպատակին հասցնելով բոլոր 12 հարվածները:

Առաջնության հանդիպումներում բոլորից կոռեկտ են գործել «Շիրակ-2-ի» ֆուտբոլիստները, որոնք 1998թ. ընդամենը 3 զգուշացում են ստացել: Իսկ ահա «Արարատը» 2007թ. առաջնությունում տխուր ռեկորդ սահմանեց: 28 հանդիպումներում արարատցիներից 8-ը հեռացվեցին խաղադաշտից, 63 անգամ զգուշացվեցին: 2012/13թթ. առաջնությունում էլ «Արարատի» ֆուտբոլիստները 42 հանդիպումներում 2 անգամ հեռացվել են խաղադաշտից, 86 անգամ դեղին քարտի են արժանացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

«Արարատ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր և ուղիղ եթեր

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղից առաջ

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բրազիլացի 30-ամյա ֆուտբոլիստը կխաղա Հայաստանում

Կարևոր խաղեր՝ Վանաձորում և Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ հետաձգված 2 հանդիպումներին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ և մեկ այլ պաշտպան. «Շիրակը» 2 նորեկ ունի

Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

Սոլոմոն Ուդոն հեռացել է «Արարատից»