«Շիրակը» և «Լոռին» դեմ են արտահայտվել Բարձրագույն խմբի ձևաչափը փոխելու տարբերակին - VNews
Բաժիններ

«Շիրակը» և «Լոռին» դեմ են արտահայտվել Բարձրագույն խմբի ձևաչափը փոխելու տարբերակին

«Շիրակը» և «Լոռին» իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակված պաշտոնական հայտարարությունների միջոցով հայտնել են, որ դեմ են արտահայտվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Բարձրագույն խմբի ակումբներին առաջարկած տարբերակին, որը ենթադրում է առաջնության անցկացման ձևաչափի փոփոխություն:

«Շիրակի» հրապարակման մեջ նշված է․ «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է Բարձրագույն խմբին մասնակից ակումբներին առաջնության վերսկսման և անցկացման կարգի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես առաջարկել է երկու տարբերակ: Առաջին տարբերակով առաջարկել է պահպանել գործող կարգը, իսկ երկրորդ տարբերակում առաջարկել է առաջնությունը շարունակել ևս մեկ համարժեք երրորդ փուլով՝ բոլոր ինը թիմերի մասնակցությամբ:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դեմ է արտահայտվել առաջնության ձևաչափի փոփոխությանը, քանի որ այդպիսով խախտվում է արդար մրցակցության սկզբունքը, որի հիման վրա ձևավորվել է թիմերի վեցնյակ, որ շարունակելու են պայքարել չեմպիոնության համար: Եվ նույն սկզբունքով 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են մնացել այդ պայքարից: Ինչպես, օրինակ, «Շիրակ»-ը դուրս է մնացել ՎԲեթ Գավաթի խաղարկությունից արդար մրցակցային սկզբունքով և այժմ չի վիճարկում ՎԲեթ Գավաթի խաղարկությանը վերականգնվելու հարցը:

Այսպիսով, Ակումբը չի տեսնում որևէ տրամաբանություն և նպատակ Առաջնության հետագա ընթացքում ձևաչափի փոփոխության վերաբերյալ»:

«Լոռին», իր հերթին, նշել է․ «Լոռի ՖԱ-ն հստակ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ Մեր ակումբը կտրականապես դեմ է ձևաչափի որևէ փոփոխությանը, քանի որ լավագույն վեցնյակ մտած թիմերը մրցանակային տեղերի համար պայքարելու իրենց իրավունքը ձեռք են բերել անհաշտ մրցակցությունում և արդար պայքարում։ Հավատում ենք, որ հետագա պայքարն էլ լինելու է թեժ և առավել հետաքրքիր։ Ուստի կարծում ենք, որ անիմաստ է որևէ փոփոխություն մտցնել առաջնության ձևաչափում և հայտարարում ենք, որ քվեարկելու ենք ՀՖՖ-ի կողմից առաջարկված առաջին տարբերակին»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի պատճառով: Ուժեղագույն վեցյակում են հայտնվել «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Լոռին», «Շիրակը», «Արարատն» ու «Նոան»:

ՀԺ. Արթուր Սողոմոնյանը հերքել է «Փյունիկը» վաճառելու մասին լուրերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 22-ից 24-րդ տուրերի խաղացանկը

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռին» ու «Նոան» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ