-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունն ակումբի պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ հարձակվող Լուկա Յովիչն աջ ոտքի կոտրվածք է ստացել: Դրա մասին հայտնի է դարձել բժշկական անձնակազմի՝ այսօր կատարած հետազոտությունից հետո:
22-ամյա սերբի ապաքինման ժամկետներն այս պահին հայտնի չեն:
Marca-ի տեղեկություններով՝ Յովիչը վնասվածք է ստացել Մադրիդում գտնվող իր տանն անցկացրած մարզման ժամանակ:
Հիշեցնենք՝ հարձակվողը համավարակի մեկնարկից հետո անտեսել էր Իսպանիայի մայրաքաղաքում հայտարարված երկշաբաթյա կարանտինը և իր ընկերուհու՝ Սոֆիայի հետ միասին վերադարձել Սերբիա: Դրանից հետո տեղեկատվություն էր տարածվել, թե «Արքայական ակումբը» ցանկանում է բաժանվել նրանից:
Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնթրախտից» է 2019 թվականի ամռանը 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»: Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 24 խաղի, իր ակտիվում գրանցել 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում:
«Ռեալը» պատրաստ է Յովիչին զիջել «Նապոլիին»՝ փոխարենը համալրվելով վերջինիս ֆուտբոլիստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո