-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանական Լա Լիգայի և Սեգունդայի ակումբներում հանդես եկող 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են տվել: Այս մասին հաղորդում է RAC1 ռադիոկայանը:
Խաղացողների անուններն առայժմ չեն հրապարակվում: Վարակված ֆուտբոլիստներից 3-ը ելույթ են ունենում Լա Լիգայում, 2-ը՝ Սեգունդայում: Թեստավորման արդյունքները նախնական են: Թեստերի վերստուգումից հետո Լա Լիգան հանդես կգա հայտարարությամբ և մանրամասնորեն կպատմի արդյունքների մասին:
Կորոնավիրուսի հայտնաբերման նոր դեպքերի մասին ավելի վաղ հայտարարել էին իտալական «Ֆիորենտինան» ու «Սամպդորիան»: «Մանուշակների» ճամբարում կան 6 վարակակիրներ, «Սամպդորիան» ունի նմանատիպ 3 անձնավորություն, ընդ որում, ֆուտբոլիստներից մեկը վարակվել է երկրորդ անգամ: Այսօր հայտնի էր դարձել, որ COVID-19-ով վարակվել են «Միլանի» 3 ներկայացուցիչներ:
«Ռեալի» ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները նույնպես հայտնի են
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո