Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից»

«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինստագրամյան ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանի մարզերը ներկայացնող երիտասարդների տարաբնույթ հարցերին, խոսել է լեզուներ սովորելու կարևորության, ազգային հավաքականի հաղթանակների մասին, ինչպես նաև խորհուրդներ տվել պատանիներին ու երիտասարդներին:

«Ֆուտբոլը թույլերի խաղ չէ: Պետք է կարողանաս ամուր նյարդեր ունենալ և դիմակայել ամեն ինչին: Եթե դժվարությունները քեզ ծնկի բերեն, դա կնշանակի, որ սխալ բնագավառում ես: Պետք է ոտքի կանգնես, շարժվես այնտեղ, որտեղ ցանկանում ես քեզ տեսնել:

Բեկումնային պահեր եղել են իմ բոլոր ակումբներում՝ երբ «Փյունիկից» տեղափոխվել եմ «Մետալուրգ», երբ «Շախտյորից» գնացել եմ Գերմանիա և այլն: Ինձ ընձեռվել է շանս, որից ես օգտվել եմ: Ցանկացած մարդու հնարավորություն տրվում է, և միայն նրանից է կախված՝ կօգտվի՞ դրանից, թե՞ ոչ: Սխալ է այն արտահայտությունը, երբ ասում են՝ ինչ-որ մեկի բախտը բերեց: Պարզապես մարդ կա՛մ օգտվում է իր հնարավորությունից, կա՛մ՝ ոչ: Աստված մարդկանց հավասարաչափ է բաշխում հնարավորությունները, պարզապես պետք է փորձես օգտվել դրանից:

Լեզուներ իմանալը շատ կարևոր է, որպեսզի ավելի հեշտ տրվի շփումը թիմակիցների, մարզիչների, երկրպագուների հետ: Երբ գնացի Գերմանիա, դժվարություններ եղան լեզվի առումով, քանի որ գերմաներենը հեշտ լեզու չէ, չէի սիրում այն: Բայց քանի որ Գերմանիայում էի, պարտավոր էի սովորել այդ լեզուն: Կես տարի լինելով այնտեղ՝ սկսեցի գրքերով, հեռուստացույց դիտելով, ռադիո լսելով սերտել գերմաներենը, քանի որ շատ կարևոր էր դաշտում և դաշտից դուրս թիմակիցների հետ շփվելը: Նույնը վերաբերում է նաև Իտալիային, թեև իտալերենը սովորելն ավելի հեշտ է: Հաճելի է, երբ թիմակիցներիդ հետ շփվում ես իրենց սեփական լեզվով:

Կցանկանամ, որ ոչ միայն ֆուտբոլիստները, այլև բոլորը լեզուներ սովորեն: Դա շատ կարևոր է: Ինչպես ասում են՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Միշտ ցանկություն է եղել սովորել իսպաներեն կամ իտալերեն: Այստեղ ընձեռվեց հնարավորություն, որ սովորեմ իտալերեն: Դեռ շատ լավ չգիտեմ լեզուն, բայց աստիճանաբար կատարելագործվում եմ: Այս երկու ամիսն ինձ մի քիչ շեղեց ուղուց, բայց հիմա, երբ մարզումները վերսկսում ենք, ամեն ինչ կշտկվի:

Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից: Խնդիրը մենթալիտետն է: Բայց այդ առումով չեմ մանրանա, որովհետև տվյալ դեպքում շատ խնդիրներ կգտնենք: Պետք է աշխատենք մեզ վրա, օգնենք մեկս մյուսին թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Հետո կարող ենք ասել՝ ուժե՞ղ ենք, թե՞ ոչ: Բոլորն էլ տեսել են, թե ազգային հավաքականն ինչպիսի հաղթանակներ է տոնել՝ ցուցադրելով թիմային խաղ․ դա պատահականություն չէ, որովհետև եթե մենք կաղայինք թիմային խաղից, ինձ չի թվում, թե կկարողանայինք այդպիսի հաղթանակներ գրանցել:

Պատանիներին և երիտասարդներին խորհուրդ կտայի, որ ունենային երազանք ու նպատակ: Ոչ ոք չէր հավատա, որ ես այսքան հեռուն կգնայի, բայց կարևորն այն է, որ ինքս էի հավատում դրան: Եթե դուք ձեր առջև նպատակ եք դնում, ապա պետք է հավատաք, որ կարող եք հասնել դրան: Լինելու են դժվարություններ, որոնք պետք է հաղթահարեք: Պետք է պայքարեք դրա համար: Հեշտ ոչինչ չի լինում: Եթե հեշտությամբ ես հասնում ինչ-որ բանի, դա գին չունի, գին ունի այն, ինչին հասնում ես դժվարությամբ»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյան․ «Եթե ուզում ես լավ ֆուտբոլիստ դառնալ, ապա քեզ պետք է շատ բաներից զրկես»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Մխիթարյանը՝ «Շախտյորի»՝ 2012-13 մրցաշրջանի հերոսների շարքում