Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը - VNews
Բաժիններ

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինստագրամյան ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանի մարզերը ներկայացնող երիտասարդների տարաբնույթ հարցերին, անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինին և նրան, թե ինչպես է անցկացնում ժամանցն այդ հատվածում:

«Դժվար էր այս 2 ամսում, պետք է տանը փակված մնայինք ու դուրս չգայինք: Բոլորիս համար նոր փորձություն էր, շատ դժվար է տանը նստելը, երբ կարող ես դուրս գալ, գնալ մարզումների կամ տեսնել ընկերներին: Ինձ համար էլ դժվար էր, բայց փորձում էինք լավ տրամադրություն ունենալ, քանի որ, հասկանալով այս դժվարին իրավիճակը, պետք է հանգիստ մնայինք ու սպասեինք, մինչև ամեն ինչ կշտկվեր:

Շատ գրքեր կան, որ կարող եմ խորհուրդ տալ կարդալ: Բայց վերջին շրջանում այդքան էլ հաճախ չեմ կարդում: Վերջին ժամանակներս ավելի շատ Netflix-ով սերիալներ և ֆիլմեր եմ դիտում: Սովորելու շատ բան կա: Ներկա պահի դրությամբ դիտում եմ The Last Dance («Վերջին պարը»՝ խմբ․) սերիալը, որը «Չիկագո Բուլս» բասկետբոլային թիմի ու Մայքլ Ջորդանի մասին է: Խորհուրդ կտամ դա դիտել: Կարծում եմ՝ այն կմոտիվացնի բոլոր նրանց, ովքեր ունեն նպատակ: Նրանց այդ սերիալը կարող է շատ օգնել առաջադիմելու մասով:

Չկա այնպիսի մարզաձև, որ ինձ ավելի շատ հետաքրքրի, քան ֆուտբոլը: Կան մարզաձևեր, որոնք ցույց են տալիս հեռուստացույցով, և ես հետևում եմ, օրինակ՝ թենիս, բասկետբոլ և այլն: Դրանք դիտում եմ հետաքրքրության համար: Շատ հետաքրքիր բաներ կարող ես տեսնել և օգտագործել քեզ համար:

Ֆուտբոլից զատ, ընդամենը մեկ օր հաճախել եմ թենիսի, դա եղել է առաջին և վերջին անգամը: Նախապես մեծ ցանկություն չունեի այդ մարզաձևով զբաղվելու, բայց քույրս էր գնում թենիսի: Իսկ ես, հաճախելով մեկ օր, ասացի, որ դա իմը չէ»,- ասել է Մխիթարյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


B/R-ն անդրադարձել է Մխիթարյանի և Սանչեսի՝ Անգլիայում ու Իտալիայում ելույթների տարբերությանը

Ա սերիայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

«Արսենալը» մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստից. Մխիթարյանը ցանկում է

Մխիթարյանը՝ ինդոնեզացի գրաֆիկ դիզայների աչքերով․ «Ռոման» վերհիշել է նախախաղյա նկարները

«Ռոման» բանակցում է ԱՊԼ-ի թիմում 200-ից ավելի խաղ անցկացրած պաշտպանի հետ

«Նա ապագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակը»․ Ֆաբիո Կապելո

Մխիթարյան․ «Եկեք ամբողջությամբ նպատակամղվենք՝ հաղթահարելու մրցաշրջանի վերջին մարտահրավերը»

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են Եվրոպա լիգայի վերադարձին (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում (տեսանյութ)

Մխիթարյանի վիճակագրությունն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում

«Ռոման» հաղթեց «Յուվենտուսին» առանց Մխիթարյանի, «Ինտերն» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Յուվենտուսի» դեմ՝ ըստ իտալական մամուլի

ՄՐՑՈՒՅԹ. «Յուվենտուս» – «Ռոմա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

Մխիթարյանի նոր՝ տպավորիչ խաղային քարտը ՖԻՖԱ 20-ում