Մխիթարյան․ «Եթե ուզում ես լավ ֆուտբոլիստ դառնալ, ապա քեզ պետք է շատ բաներից զրկես» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Եթե ուզում ես լավ ֆուտբոլիստ դառնալ, ապա քեզ պետք է շատ բաներից զրկես»

«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինստագրամյան ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանի մարզերը ներկայացնող երիտասարդների տարաբնույթ հարցերին, խոսել է այն մասին՝ ինչ է հարկավոր ֆուտբոլում հաջողությունների հասնելու համար, և թե որն է իր գլխավոր մոտիվացիան:

«11 տարեկանում արդեն ֆուտբոլով էի զբաղվում, մեծ ցանկություն ունեի դառնալու լավ ֆուտբոլիստ, խաղալու եվրոպական ակումբներում: Չնայած այդ տարիքում մի քիչ հեռու ես երազանքիցդ, որովհետև Հայաստանում ես խաղում, դժվար էր եվրոպական որևէ ակումբի աչքի առջև հայտնվել: Կարող եմ ասել, որ տարի առ տարի երազանքս իրականություն էր դառնում, և հետագայում վերջապես կյանքի կոչեցի այն:

Առաջին քայլերս կատարել եմ հորս շնորհիվ, մինչ այսօր էլ հայրս է իմ գլխավոր մոտիվացիան: Նրա շնորհիվ է, որ ֆուտբոլ եմ խաղում և հասել եմ հաջողությունների: Արդեն 24 տարի է՝ հեռացել է կյանքից, բայց, կարծում եմ, միշտ ինձ հետ է և հետևում է իմ խաղերին: Հորս եմ պարտական ամեն ինչի համար, և հենց նա միշտ կլինի իմ մոտիվացիան:

Լավ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է քեզ շատ բաներից զրկես, պետք է նպատակ ունենաս, աշխատես: Միայն տաղանդը հերիք չէ, պետք է կարողանաս առավելագույնն անել: Դա վերաբերում է բոլոր բնագավառներին: Եթե աշխատանքդ հենց այնպես ես անում, ապա կարծում եմ, որ պետք է գտնես քոնը, այն ցանկությունն ու նպատակը, որը քեզ կօգնի առաջ շարժվել: Միշտ ասել եմ, որ իմ նպատակը եղել է լավ ֆուտբոլիստ դառնալը, ոչ մի կասկած չեմ ունեցել, այո՛, եղել են դժվարություններ ու հիասթափություններ, բայց դրանք տևել են ընդամենը մի քանի րոպե, ժամ կամ առավելագույնը մեկ օր: Ինձ տրամադրել եմ, որ վաղվանից պետք է ավելի լավ աշխատեմ ու հասնեմ այն նպատակներին, որոնք իմ առջև դրել եմ:

Եղել են խոչընդոտներ, որոնք հաղթահարելը շատ դժվար է եղել: Չպետք է հիասթափվել, գցել տրամադրությունը, միայն հարկավոր է մտածել, որ կարող ես հաղթահարել ամեն ինչ: Ցանկացած փորձություն հաղթահարելի է: Եթե քեզ ինչ-որ փորձություն է բաժին հասել, ուրեմն դու դա կարող ես հաղթահարել:

Փորձություններ կան թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ կյանքում, թե՛ հաշվի առնելով այն, որ ֆուտբոլիստին շատ են քննադատում: Պետք է պատրաստ լինես քո ուղեղում, հասկանաս՝ կկարողանա՞ս հաղթահարել այդ ամենը, թե՞ ոչ: Երբ մեկ հանդիպում վատ ես անցկացնում, մարդիկ փորձում են քննադատել քեզ: Ֆուտբոլ խաղում ես քո հաճույքի, հետո նոր՝ երկրպագուների համար: Եթե դու հաճույք ստանաս, երկրպագուներն էլ կվայելեն քո խաղը»,- ասել է Մխիթարյանը:

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

Մխիթարյանը՝ «Շախտյորի»՝ 2012-13 մրցաշրջանի հերոսների շարքում

The Sun. «Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը