ՖԻՖԱ-ն թույլատրել է հրաժարվել VAR-ի կիրառումից այն առաջնություններին, որտեղ կվերսկսվի մրցաշրջանը - VNews
Բաժիններ

ՖԻՖԱ-ն թույլատրել է հրաժարվել VAR-ի կիրառումից այն առաջնություններին, որտեղ կվերսկսվի մրցաշրջանը

Ազգային ֆուտբոլային ֆեդերացիաները, որոնց առաջնություններում ներդրվել է մրցավարների տեսաօգնության VAR համակարգը, մրցաշարերի վերսկսման դեպքում կարող են հրաժարվել դրա կիրառումից: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլային մրցաշրջանն ընդհատվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Առաջնություններում, որոնցում կիրառվում է մրցավարների տեսաօգնության համակարգը (VAR), մրցաշարերի յուրաքանչյուր առանձին կազմակերպչի ցանկությամբ թույլատրվում է դադարեցնել դրա կիրառումը մրցաշրջանի վերսկսումից հետո: Սակայն այնտեղ, որտեղ կօգտագործվի VAR-ը, խաղի բոլոր կանոնները և համապատասխանաբար VAR-ի նկատմամբ պահանջները մնալու են ուժի մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվրոպական առաջատար ազգային առաջնություններից առաջինը կվերսկսվի Գերմանիայի Բունդեսլիգան: 26-րդ տուրը կմեկնարկի արդեն մայիսի 16-ին:

Պլատինին՝ VAR-ի մասին․ «Ֆուտբոլը չի կարելի դատել տեսանյութով․ այն խեղաթյուրում է իրականությունը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Փոփոխություն՝ ֆուտբոլային քաղաքացիության կանոնի վերաբերյալ․ ՖԻՖԱ-ի որոշումը

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի դեմ քրեական գործ է հարուցվել

ՖԻՖԱ-ն Ռոնալդուին անվանել է Ա սերիայի, ԱՊԼ-ի, Լա լիգայի միակ չեմպիոնը. Դանիլոն ստիպել է ջնջել

Դանիլոյին դուր չի եկել ՖԻՖԱ-ի անճշգրիտ գրառումը

ՖԻՖԱ-ն ծրագրում է ռոբոտներին օգտագործել որպես եզրային մրցավարներ

ՖԻՖԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել ֆուտբոլիստների ակցիաների վերաբերյալ

ՖԻՖԱ-ի հիմնադրամը Յուրի Ջորկաեֆի գլխավորությամբ հանդիպում կկազմակերպի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

ՖԻՖԱ-ն հավանություն է տվել այս մրցաշրջանի խաղերում 5 փոփոխություն կատարելու գաղափարին

ՖԻՖԱ-ն կարող է արգելել ֆուտբոլիստներին թքել խաղադաշտում

ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել փոփոխությունների քանակն ընթացիկ մրցաշրջանում

«Պուպո՞ւշ քայլ, թե՞ լրջագույն մեսիջ». Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալիս երեխաների հետ

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով