18-ամյա դարպասապահը պատմել է Ռոնալդուի հետ անցկացրած գաղտնի մարզումների մասին - VNews
Բաժիններ

18-ամյա դարպասապահը պատմել է Ռոնալդուի հետ անցկացրած գաղտնի մարզումների մասին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նվերներ է հանձնել երիտասարդ դարպասապահներին, որոնց հետ միասին մարզվել է Մադեյրայում՝ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման մեջ գտնվելիս:

Իտալական թիմի ֆուտբոլիստն ընտանիքի հետ միասին Մադեյրայում է եղել մարտի 9-ից: Ռոնալդուն հայրենիքում գտնվելու ժամանակ մարզավիճակ է պահպանել՝ «Մադեյրայի ստադիոնում» մարզվելով երիտասարդ դարպասապահներ Ֆիլիպե Գոնկալվեշի և Հուգո Մոսկայի ընկերակցությամբ, որոնք հանդես են գալիս տեղի ակումբի երիտասարդական թիմում: Մոսկան մասնակցել է ընդամենը 3 մարզման, որից հետո վերադարձել հարազատ բնակավայր, ու Ռոնալդուի հետ մնացել է միայն մադեյրացի Գոնկալվեշը:

«Ամեն ինչ շատ հանկարծակի տեղի ունեցավ: Ես նույնիսկ մինչև վերջ չեմ հավատում, որ դա ճշմարտություն է: Սկզբից ոչ ոքի չէի կարող պատմել այդ մասին: Անգամ ծնողներս չգիտեին, որ մարզվում եմ Ռոնալդուի հետ: Նրանց հետ այդ թեմայով խոսեցի միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներին հայտնի դարձավ Ռոնալդուի մարզումների մասին:

Մեր խնդիրը պարզապես այն էր, որ դարպասին լինեինք եզրափակիչ հարվածներին վերաբերող մարզումների ժամանակ: Նա քրտնաջան աշխատում էր, և մենք հետևում էինք այդ ամենին: Ռոնալդուն վերջին մարզումից հետո մեզ նվերներ հանձնեց: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ դա ամենատպավորիչ նվերն է, որ կարելի էր մտածել: Սակայն ավելի անգնահատելի է կուռքի հետ մարզվելու հնարավորությունը: Միասին 10 մարզում անցկացրինք: Նա մեզ օգնեց շատ խորհուրդներով, ասաց, որ ֆուտբոլն իրեն ամեն ինչ տվել է միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նրա օրինակը շատ է ոգևորում ինձ:

Ռոնալդուն հիանալի մարզավիճակում է, նա Մադեյրայում շատ է մարզվել»,- Գոնկալվեշի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը երկուշաբթի ժամանել է Թուրին և նախքան մարզումների վերադառնալը 14 օր կանցկացնի կարանտինում:

Ռոնալդուն իր մայրիկին 100 հազար եվրո արժողությամբ «Մերսեդես» է նվիրել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

«Յուվենտուսը» մտափոխվել է Պոգբայի տրանսֆերի հարցով

Մբապե. «Ֆուտբոլում ես ձգտում եմ նմանվել 2 հոգու»

Ռոնալդուն ներկայացրել է իր նոր սանրվածքը (լուսանկար)

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին