Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 1-ին) - VNews
Բաժիններ

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 1-ին)

VNews.am-ը ֆուտբոլասերներին ներկայացրել էր հայկական ակումբների սահմանած թիմային բացառիկ ռեկորդները: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդներին՝ ներկայացնելով դրանց առաջին մասը:

Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, որը պաշտոնական մրցումներում 236 գոլ է խփել: Նա նաև Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ «Փյունիկում», «Արարատում», «Զվարթնոցում» և «Գանձասարում» խաղալիս ընդհանուր առմամբ խփելով 197 գոլ:

Arsen Avetisyan scored the first goal for Armenian National Team

Գործող ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը Հենրիխ Մխիթարյանն է, որի հաշվին պաշտոնական մրցումներում 204 գոլ է գրանցված:

ՀՀ առաջնություններում գործող ֆուտբոլիստներից բոլորից շատ գոլ է խփել ներկայումս «Լոռիում» հանդես եկող Միհրան Մանասյանը՝ 79:

Այլազգի ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ է գործել բրազիլացի Մարկոս Պիզելին, որը հայկական ակումբներում և Հայաստանի հավաքականում անցկացրած պաշտոնական մրցումներում 95 գոլի հեղինակ է դարձել: Մարկոսը նաև ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է՝ խփելով 75 գնդակ:

Միևնույն թիմի կազմում բոլորից շատ գոլեր է խփել փյունիկցի Արսեն Ավետիսյանը՝ 154:

Այլազգի ֆուտբոլիստներից միևնույն թիմի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիրը Մարկոս Պիզելին է, որն «Արարատում» 44 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել:

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Այլազգի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ է գործել Մարկոս Պիզելին՝ 2007թ. «Արարատում» խփելով 22 գոլ:

Օրացուցային մեկ տարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրներն են Արման Քարամյանն (2002թ., «Փյունիկ») ու Արա Հակոբյանը (2003թ., «Բանանց»), որոնք դարձել են 50-ական գոլի հեղինակ:

1993թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գնդակ): ՀՀ առաջնությունների միջին արդյունավետությամբ էլ Աշոտ Բարսեղյանը յուրօրինակ ռեկորդակիր է: Նա 1992-1993թթ. անցկացրած 43 խաղում խփել է 54 գնդակ, միջինը մեկ խաղում՝ 1,25 գոլ:

Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել արարատցի Վահե Յաղմուրյանը, որը 1992թ. հունիսի 11-ին 8 անգամ գրավել է Սևանի «Ախթամարի» դարպասը:

Լեգեոնականներից մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին, որը 2019թ. դեկտեմբերի 1-ին «Երևանի» հետ խաղում 5 գոլի հեղինակ է դարձել:

ՀՀ առաջնություններում միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է Միհրան Մանասյանը՝ 21 անգամ աչքի ընկնելով «Արարատի» հետ հանդիպումներում: Այդ գոլերից 17-ը նա խփել է «Ալաշկերտում», 3-ը՝ «Գանձասար-Կապանում», մեկը՝ «Փյունիկում»:

Այլազգի ֆուտբոլիստներից միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա «Արարատում» (12 գոլ) և «Փյունիկում» (7 գոլ) խաղալիս «Կիլիկիայի» հետ հանդիպումներում դարձել է 19 գոլի հեղինակ:

Մեկ թիմի կազմում խաղալիս միևնույն թիմի դարպասը խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը նախկին շիրակցի Անդրանիկ Բարիկյանն է, որն առաջնության հանդիպումներում 19 անգամ գրավել է «Արարատի» դարպասը:

Այլազգի ֆուտբոլիստներից մեկ թիմի կազմում խաղալիս միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա «Արարատում» 12 գոլ է խփել «Կիլիկիային»:

ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է: 2002թ. օգոստոսի 16-ին «Փյունիկի» կազմում «Արցախի» դարպասը նա գրավել է 15 տարեկան 209 օրականում: 15 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև նախկին փյունիկցիներ Նդումբուկ Բալեպ Բան (15 տ. 231 օր., 2003թ.) և Հայկ Գևորգյանը (15 տ. 276 օր., 1992թ.):

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994թ. ապրիլի 19-ին «Կանազի» կազմում 41 տարեկան 185 օրականում գրավել է «Կոտայքի» դարպասը: ՀՀ առաջնություններում 41 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև Էդուարդ Հարությունյանն (1992թ.՝ «Կոտայք», 41 տարեկան 125 օրական) ու Էդիկ Ասոյանը (1992թ.՝ «Նաիրի», 41 տարեկան 66 օրական):

ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է, որը 2003թ. հունիսի 12-ին «Փյունիկի» կազմում «Միկայի» դարպասը գրավել է 15 տարեկան 231 օրականում:

Գոլ խփած ամենատարեց լեգեոնականը ռումինացի Վիրգին Մարշավելան է: Նա 2011թ. մայիսի 1-ին «Գանձասարի» կազմում «Բանանցի»  դարպասը գրավել է 37 տարեկան 52 օրականում:

Փոխարինման դուրս գալիս առավել արդյունավետ են գործել Սեմյոն Մուրադյանն ու Արսեն Բալաբեկյանը՝ խփելով 21-ական գնդակ:

Մեկ մրցաշրջանում փոխարինման դուրս գալիս խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սեմյոն Մուրադյանն է: Նա  2012/13թթ. առաջնությունում «Միկայում» 15 անգամ գրավել է մրցակիցների դարպասները: Ընդ որում այդ մրցաշրջանում նա «Շիրակի» և «Բանանցի» հետ հանդիպումներում փոխարինման դուրս գալիս դարձել է դուբլի հեղինակ:

Ուշագրավ ռեկորդ է սահմանել Հայկ Հակոբյանը, որը 2002թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» կազմում ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտնելով, դարձել է «Լոռիի» դարպասը խփած 3 գոլի հեղինակ: Այդ խաղում «Բանանցը» հաղթել է 10-0 հաշվով:

Առավել հաճախ՝ 17-ական անգամ մեկ խաղում 3 և ավելի գոլերի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը՝ ֆուտբոլային փոքրիկ հրաշքներ գործելով: Այդ խաղերում Հակոբյանը դարձել է 57 գոլի հեղինակ, Ավետիսյանը՝ 56: Արան 12 անգամ մեկ խաղում խփել է 3 գոլ, 4 անգամ՝ 4, մեկ անգամ էլ՝ 5 գնդակ: Արսենը 12 անգամ մեկ խաղում 3 գնդակ է խփել, 5 անգամ էլ դարձել է ֆուտբոլային պոկերի հեղինակ:

Այլազգի ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 2-ական անգամ մեկ խաղում 3 և ավելի գոլերի հեղինակ են դարձել ռուսաստանցի Անդրեյ Բուլանովը (2001թ.՝ «Միկա»), բրազիլացի Մարկոս Պիզելին (2007թ.՝ «Արարատ», 2009թ.՝ «Փյունիկ») և իվուարցի Ժան-Ժակ Բուգուհին (2014/15թթ.՝ «Շիրակ»):

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

Մեկ մրցաշրջանում ֆուտբոլային փոքրիկ հրաշքների քանակով յուրօրինակ ռեկորդակիրն Արա Հակոբյանն է, որը 2003թ. առաջնությունում 9 անգամ մեկ խաղում 3 և ավելի գնդակ է խփել (7 անգամ՝ 3 գոլ, մեկական անգամ՝ 4 և 5 գնդակ)՝ այդ հանդիպումներում իր օգտին ընդհանուր առմամբ գրանցելով 30 գոլ: Նա այդ մրցաշրջանում ևս մեկ տպավորիչ նվաճման հասավ՝ 4 խաղ անընդմեջ նվազագույնը խփելով 3-ական գնդակ («Շիրակ»՝ 4 գոլ, «Արաքս», «Կոտայք», «Լեռնագործ»՝ 3-ական):

Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Արա Հակոբյանը: 2003թ. նա «Բանանցում» առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում (5-15-րդ տուրեր) դաշտից չի հեռացել առանց գոլի՝ ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Այդ մրցաշրջանում Արան մեկ այլ տպավորիչ ցուցանիշ է գրանցել: Առաջնության 5-20-րդ տուրերում նա ընդհանուր առմամբ 37 գոլի հեղինակ է դարձել՝ խաղադաշտից առանց գոլի հեռանալով միայն «Փյունիկի» հետ կայացած 16-րդ տուրի մրցավեճում, որում «Բանանցը» մրցակցին զիջել է 0-2 հաշվով՝ կրելով այդ ընթացքում իր միակ պարտությունը:

Արդյունավետ խաղերի մեկ այլ տպավորիչ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը: 2006թ. առաջնությունում նա «Կիլիկիայում» 4 խաղ անընդմեջ գոլի հեղինակ դառնալուց հետո բաց է թողել իր թիմի հաջորդ 4 հանդիպումները, այնուհետև տեղափոխվելով «Արարատ»՝ 8 խաղ անընդմեջ դաշտից չի հեռացել առանց գոլի: Փաստորեն, Էրզրումյանն իր անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում էլ գոլի հեղինակ է դարձել՝ ընդհանուր առմամբ 18 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Գոլառատ և դրամատիկ խաղ «Շիրակի» ու «Արարատ-Արմենիայի» միջև (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Տանտեր թիմի մարտավարությունն աշխատեց» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Երկար սպասված հաղթանակ էր» (տեսանյութ)

Ֆիլիպ Կուկուլիչիչը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Վահագն Այվազյան․ «Գոլս նվիրում եմ հանուն հայրենիքի իր կյանքը զոհած Սիմոն Իսրայելյանի հիշատակին» (տեսանյութ)

«Վանը» նոյեմբերից ի վեր առաջին հաղթանակը տոնեց VBET Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

«Վան» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Այսօր մի քիչ ավելի ծանր էինք, ինչը տրամաբանական է» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ոչ-ոքի արդյունքը երբեք չի կարող ինձ գոհացնել» (տեսանյութ)

Համառ և անզիջում պայքար, բայց խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ նշանակեց

«Արարատ-Արմենիայից» նշեցին Կամպանյայից բաժանվելու պատճառները

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ և միավորներով հավասարվեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)

Բացառիկ. Ով է դառնալու «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչը

Դավիդ Կամպանյան հեռացավ «Արարատ-Արմենիայից»