Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին - VNews
Բաժիններ

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

final - Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:32

-

-

Վերջնագիծը հատեց արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց մրցաշարը: Եզրափակչում Ազգերի գավաթը վիճարկեցին նախնական փուլում լավագույն արդյունքի հասած երկու հավաքականները՝ Չինաստանի և ԱՄՆ-ի ընտրանիները:

Մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2: Չինաստանի հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնեց Յու Յանյին՝ առավելության հասնելով Ուեսլի Սոյի նկատմամբ: Ամերիկացի շախմատիստներից հաղթեց Ֆաբիանո Կարուանան, որի մրցակիցը Վեյ Յին էր: Դեն Լիժեն-Հիկարու Նակամուրա, Հոու Յիֆան-Իրինա Կրուշ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Քանի որ եզրափակչում գրանցվեց ոչ-ոքի, ուստի մրցակարգի համաձայն մրցաշարի հաղթող ճանաչվեց Չինաստանի հավաքականը, որը նախնական փուլում լավագույն արդյունքն էր ցույց տվել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեց Լևոն Արոնյանը: Նրա թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը: Արոնյանը 10 մրցախաղերում վաստակեց 5 միավոր՝ տոնելով 3 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի, 3-ում պարտվելով:

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու 45 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Արոնյանը վերջապես առաջին հաղթանակը տոնեց

Պարտություն սկզբունքային մրցախաղում

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Արոնյանը խաղաղասիրաբար է տրամադրված

Արոնյանը մեկնարկում 3 անընդմեջ ոչ-ոքի գրանցեց

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը

Լևոն Արոնյան. «Եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքե՞ր կհիշեին մեր մասին»

Արոնյանը վերջին պահին դուրս մնաց լավագույն ութնյակից

Արոնյանից մեծ ջանքեր կպահանջվեն լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու համար

Արոնյանը մեկնարկեց պարտությամբ, որին հետևեցին 4 անընդմեջ ոչ-ոքիները

Հայտնի է՝ երբ Արոնյանը կհամալրի ԱՄՆ հավաքականի կազմը

Արոնյանը պարտվեց Մամեդյարովին՝ բավարարվելով 6500 դոլարով

Ոչ-ոքի՝ Արոնյան-Մամեդյարով առաջին մրցախաղում

Արոնյանը պարտվեց Կառլսենին և կպայքարի 3-րդ տեղի համար