Կոուտինյոն, հնարավոր է, արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Բավարիայում» - VNews
Բաժիններ

Կոուտինյոն, հնարավոր է, արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Բավարիայում»

«Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, բրազիլացին աջ ոտքի կոճի վնասվածքի պատճառով շարքից դուրս կմնա ևս 6 շաբաթով: Նա իր վերականգնողական գործընթացը կշարունակի Մյունխենում:

Կոուտինյոն ապրիլի 24-ին ենթարկվել է վիրահատության: Այն ժամանակ տեղեկատվություն էր տարածվել, որ նա 6 շաբաթ անց կվերադառնա լիարժեք մարզումների:

Քանի որ Բունդեսլիգան վերսկսվելու է արդեն մայիսի 16-ին, Կոուտինյոն վերականգնման լավագույն ընթացքի դեպքում կկարողանա մասնակցել Գերմանիայի առաջնության միայն ավարտական տուրին:

«Բարսելոնան», որին է պատկանում 27-ամյա բրազիլացու ամբողջական տրանսֆերը, ցանկանում է վաճառել նրա իրավունքները 100 մլն եվրոյի դիմաց: Սակայն հավանական է նաև այն տարբերակը, որ Կոուտինյոն ելույթները շարունակի կատալոնական ակումբում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Չելսին» և «Լեսթերը»: «Բավարիան» չի պատրաստվում ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները:

Կոուտինյոյի գործակալ․ «Նա շատ ուրախ կլինի Պրեմիեր լիգայում նորից ելույթ ունենալու համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սետյենը գտավ այն սխեման, որում Գրիզմանը փայլեց

Սուարեսը պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին