Գարեթ Բեյլը «Նյուքասլի» տրանսֆերային թիրախն է - VNews
Բաժիններ

Գարեթ Բեյլը «Նյուքասլի» տրանսֆերային թիրախն է

Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, ուելսցու տրանսֆերը ձեռք բերելը «Նյուքասլի» նոր սեփականատերերի նպատակներից մեկն է: Սակայն նշվում է, որ կողմերի միջև բանակցություններ դեռևս չեն ընթացել:

Ըստ «Նյուքասլի» ծրագրի՝ ակումբը նոր թիմ կառուցելու համար կարող է իրեն թույլ տալ հրավիրել շատ բարձր աշխատավարձ ստացող 2-3 ֆուտբոլիստների: Բեյլն այդ պարագայում կարող է ստանալ առաջարկ, որը համապատասխանում է «Ռեալում» իր աշխատավարձի չափին (տարեկան շուրջ 17 մլն եվրո):

«Բլանկոսները» դեմ չեն լինի հրաժարվել 30-ամյա խաղացողից, իսկ տեղափոխության արժեքը դժվար թե գերազանցի 20 մլն եվրոն, քանի որ ուելսցու հեռանալն իսպանական ակումբին թույլ կտա թեթևացնել թիմի աշխատավարձային ցուցակը:

«Տոտենհեմն» ավելի վաղ ուներ Բեյլի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք այն դեպքի համար, եթե «Ռեալն» անգլիական ակումբից առաջարկ ստանար Գարեթի տեղափոխության հարցով, սակայն այդ համաձայնության ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 30-ին:

Ֆուտբոլիստի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ լրանում է 2022 թվականի հունիսին:

Հարձակողական ոճի կիսապաշտպանը Լա Լիգայի այս առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Նյուքասլը» ծրագրում է գնել «Բարսելոնայի» աստղին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալն» ընդհանուր խմբով մարզում է անցկացրել (տեսանյութ, ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Պաշտոնական. Օդիոն Իգալոյի պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

Հիգուայինը՝ կրկին Պրեմիեր լիգայո՞ւմ

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Ռեալը» կարող է առանց որևէ համալրման մնալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում