Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 2-րդ) - VNews
Բաժիններ

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 2-րդ)

VNews.am-ը ֆուտբոլասերներին ներկայացրել էր ՀՀ առաջնությունների մասնակիցների սահմանած անհատական բացառիկ ռեկորդների առաջին մասը: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդների եզրափակիչ՝ 2-րդ մասին:

Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որը «Փյունիկում» և Հայաստանի ազգային հավաքականում ընդհանուր առմամբ 605 հանդիպման է մասնակցել: Հովսեփյանին է պատկանում նաև պաշտոնական մրցումներում միևնույն թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը: Նա «Փյունիկի» կազմում 473 խաղի է մասնակցել: Այդ խաղերից 365-ը Հովսեփյանն անցկացրել է բարձրագույն խմբում, 66-ը՝ ՀՀ գավաթի, 3-ը՝ Սուպերգավաթի, 26-ը՝ եվրագավաթների, 13-ը՝ «Համագործակցության գավաթի» խաղարկություններում:

Գործող ֆուտբոլիստներից լավագույն արդյունքն ունի 39-ամյա Գևորգ Կասպարովը, որը պաշտոնական մրցումներում 460 խաղ է անցկացրել:

Բարձրագույն խմբի առաջին 20 առաջնությունների միակ մասնակիցը նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանն է: Նա անցկացրած խաղերի քանակով (461) յուրօրինակ ռեկորդակիրն է: Թահմազյանին է պատկանում նաև միևնույն թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշը: Նա «Շիրակի» կազմում Բարձրագույն խմբում 378 խաղ է անցկացրել:

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները

Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, որը 340 անգամ պաշտպանել է իրեն վստահված դարպասը: Նա ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից միակ դարպասապահն է, որ հատել է 300 խաղի սահմանագիծը: Կասպարովը յուրօրինակ ռեկորդակիր է նաև Բարձրագույն խմբում անցկացրած մրցաշրջանների քանակով (1997-2002, 2004-2006, 2008-2019/20թթ.)՝ 21:

Լեգեոնականներից բոլորից շատ հանդիպումների է մասնակցել «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 230:

Այլազգի դարպասապահներից ռեկորդակիրը ռուսաստանցի Անատոլի Այվազովն է, որը 104 խաղ է անցկացրել:

Մեկ մրցաշրջանում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներն են փյունիկցի Կամո Հովհաննիսյանը և «Միկայի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, որոնք 2012/13թթ. առաջնությունում մասնակցել են բոլոր 42 հանդիպումներին:

«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանը 1993թ. մայիսի 20-ին «Ցեմենտի» հետ խաղից մինչև 1999թ. հուլիսի 5-ին «Գյումրիի» հետ կայացած խաղն անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 154 հանդիպումներին:

Փյունիկցի Արթուր Յուսպաշյանը 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 72 հանդիպումներին:

Բարձրագույն խմբում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Լոռիի» խաղացող Կորյուն Բաբայանն է, որը նորամուտը նշել է 14 տարեկան 239 օրականում՝ 2001թ. հուլիսի 1-ին մասնակցելով «Դինամոյի» հետ հանդիպմանը:

Իսկ ամենատարեց ֆուտբոլիստն Ազատ Մանգասարյանն է, որն իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 46 տարեկան 119 օրականում՝ 1994թ. մայիսի 5-ին Գորիսի «Զանգեզուրի» կազմում մասնակցելով «Լոռիի» հետ մրցավեճին:

Ամենաերիտասարդ դարպասապահն Ապուլա Բետեն է, որը «Փյունիկում» նորամուտը նշել է 16 տարեկան 23 օրականում 2002թ. հուլիսի 10-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում:

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Ամենատարեց դարպասապահը Ռոբերտ Պալյանն է, որն իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 40 տարեկան 94 օրականում՝ 1992թ. նոյեմբերի 4-ին ՀՄՄ-ՖԻՄԱ-ի հետ կայացած խաղում պաշտպանելով «Կանազի» դարպասը:

Ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է: Նա 2003թ. մայիսի 31-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում «Փյունիկի» կազմում նորամուտը նշել է 15 տարեկան 219 օրականում:

Ամենատարեց լեգեոնականը «Միկայի» ռուս պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը 2002թ. մայիսի 5-ին «Շիրակի» հետ կայացած խաղում 40 տարեկան 168 օրական էր:

Ամենատարեց այլազգի դարպասապահը վրացի Սոսո Գրիշիկաշվիլին է, որը 2010թ. հունիսի 19-ին «Գանձասարի» հետ խաղում «Միկայի» դարպասը պաշտպանել է 36 տարեկան 176 օրականում:

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որն արժանացել է 19 մրցանակի: Թահմազյանը 3 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 7 անգամ դարձել է արծաթե, 3 անգամ՝ բրոնզե մրցանակակիր, 2 անգամ պատվո շրջան է կատարել ՀՀ գավաթով, 4 անգամ՝ Սուպերգավաթով: Նա նաև ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ 13 անգամ դառնալով մրցանակակիր:

Առավել հաճախակի՝ 10 անգամ չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա 7 տարի շարունակ (2004-2010թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը ևս ռեկորդային արդյունք է: Հովսեփյանը չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2010թ. նա ոսկե մեդալի է արժանացել 38 տարեկանում:

Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը 15-ամյա Էդգար Մանուչարյանն է, որը 2002թ. «Փյունիկում» իր առաջին պարգևն է ստացել:

Հայկական ակումբները գլխավորած մարզիչներից ամենատիտղոսակիրն Անդրանիկ Ադամյանն ու Վարդան Մինասյանն են, որոնց գլխավորած թիմերը 13-ական մրցանակ են նվաճել: 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», Ադամյանի սաները 3 անգամ հռչակվել են երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել են արծաթե, 2 անգամ՝ բրոնզե մրցանակակիր, 3 անգամ էլ պատվո շրջան են կատարել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթով: Անդրանիկ Ադամյանը ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր մարզիչն է՝ «Շիրակին» 10 անգամ դարձնելով մրցանակակիր: Վարդան Մինասյանը «Փյունիկում» և «Արարատ-Արմենիայում» աշխատելիս իր սաների հետ 5 անգամ չեմպիոն է հռչակվել, 1 անգամ դարձել է արծաթե մրցանակակիր, 2 անգամ՝ ՀՀ գավաթակիր, 5 անգամ՝ սուպերգավաթակիր:

Առավել հաճախ՝ 5 անգամ (2004, 2008-2010, 2018/19թթ.) իր գլխավորած թիմերին՝ «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային» չեմպիոնական բարձունքի է հասցրել Վարդան Մինասյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

IFFHS. VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 71-րդն է 2020 թվականին, Ա Սերիան լավագույնն է

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետաձգված և այլ խաղերի օրերը

Վարդան Մինասյանը հնարավոր է արտասահմանյան թիմ գլխավորի

«Արարատ-Արմենիայի» կազմում կրկնակի չեմպիոն դարձած լեգիոները հեռացավ ակումբից

«Նոան» համալրել է թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ

Ռեկորդային մեկնարկ ունեցած և 6 միավորից ոչ իր մեղքով զրկված թիմը․ «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայկական ակումբից 12 ֆուտբոլիստ է հեռացել

Հայ կիսապաշտպանը հեռացել է «Արարատից»

Վահան Բիչախչյան․ «Կարիերայումս երկու աննկարագրելի պահ եմ ունեցել․ մեկը` հավաքականում, մյուսը՝ ակումբում»

Արման Հովհաննիսյանը կխաղա հայկական ակումբում

Հայաստանի լավագույն հարձակվողներից մեկը մոտ է «Նոա» տեղափոխվելուն

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ռուսական ակումբ

Նորեկն ամենաարդյունավետն էր 11մ հարվածով չպատժված թիմում․ «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մաիլսոն Լիման հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է․«Ատլետիկոն» ու «Արարատը»՝ լավագույնների թվում