-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բոլորից հաճախ՝ 9 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Հենրիխ Մխիթարյանը: Նա միակն է, որ դափնեկիր է դարձել 7 տարի շարունակ (2011-2017թթ.):
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է, որը 2008թ. մրցանակը ստացել է 36 տարեկանում:
Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել:
Թիմից թիմ տեղափոխությունների քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում Նարիմանյանը հասցրել է 1995-2006թթ. կրել 13 թիմերի («Կոտայք-2», «Երևան», «Կոտայք», «Էրեբունի-ՀՄՄ», «Ղարաբաղ», «Զվարթնոց», «Սպարտակ», «Բանանց», «Արաքս», «Միկա», «Արարատ», «Լեռնագործ» Երևան, «Ուլիս») մարզաշապիկները՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 192 խաղ: Առավել երկար՝ 1999-2000թթ. նա հանդես է եկել «Զվարթնոցում»՝ մասնակցելով առաջնության 40 խաղի:
ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, որն անցկացրած 340 հանդիպումներից 122-ում գոլ բաց չի թողել:
Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները
Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել: Նրան է պատկանում նաև առաջնության մեկնարկից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (681) ռեկորդային ցուցանիշը, որ գրանցվել է 1992թ.:
2002թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:
Մեկ մրցաշրջանում բոլորից հուսալի է գործել «Փյունիկի» դարպասապահ Արմեն Ավագյանը, որը 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում բաց է թողել ընդամենը 0,29 գոլ (5 գոլ 17 խաղում):
ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի Ապուլա Բետեն: Նա 2002-2005թթ. «Փյունիկի» կազմում անցկացրած 58 խաղում բաց է թողել 31 գոլ կամ միջինը մեկ խաղում՝ 0,53 գնդակ:
Յուրօրինակ ռեկորդակիր է «Արարատի» նախկին դարպասապահ Արմեն Պետրոսյանը, որը 12 խաղում հանդես է եկել որպես դաշտային ֆուտբոլիստ ու դարձել է 4 գոլի հեղինակ:
Մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով առավել հաճախ՝ 6 անգամ (1993, 1994, 1995, 1998, 1999, 2001թթ.) առաջնության ամենահուսալի դարպասապահ է ճանաչվել Հարություն Աբրահամյանը:
Մեկ մրցաշրջանում անխոցելիության գործակցով (միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով) առավել հաճախ՝ 3-ական անգամ առաջնության ամենահուսալի դարպասապահ են ճանաչվել «Միկայի» դարպասի նախկին պահապան Ֆելիքս Հակոբյանը (2001, 2006, 2007թթ.) և փյունիկցի Գոռ Մանուկյանը (2012/13, 2015/16, 2016/17թթ.):
«Շիրակի» նախկին հարձակվող Անդրանիկ Բարիկյանը հայկական ֆուտբոլում յուրօրինակ ռեկորդակիր է ստացած քարտերի ընդհանուր քանակով: Պաշտոնական 356 հանդիպումներում նա 10 անգամ հեռացվել է խաղադաշտից, 99 անգամ էլ արժանացել է դեղին քարտի: Ընդ որում 85 անգամ (6 կարմիր, 79 դեղին քարտ) Բարիկյանը մրցավարների կողմից պատժվել է ՀՀ առաջնություններում անցկացրած 291 հանդիպումներում, ինչը ևս տխուր ռեկորդ է: Միայն իր կարիերայի սկզբում՝ 1998թ. «Շիրակ-2-ում» խաղալիս Բարիկյանը ոչ մի անգամ մրցավարների ուշադրությանը չի արժանացել:
Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում
Դարպասապահներից ՀՀ առաջնությունների յուրօրինակ ռեկորդակիրը «Ցեմենտում», «Լեռնագործում», «Սպարտակում», «Միկայում» և «Արարատում» ընդհանուր առմամբ 177 խաղ անցկացրած Գառնիկ Հովհաննիսյանն է, որը 3 անգամ հեռացվել է խաղադաշտից, 17 անգամ էլ զգուշացվել է:
Մեկ մրցաշրջանում ստացած քարտերի քանակով յուրատեսակ ռեկորդ է սահմանել սերբ պաշտպան Գորան Օբրադովիչը, որը 2012/13թթ. առաջնությունում «Գանձասարում» անցկացրած 39 հանդիպումներում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, 11 անգամ՝ զգուշացվել:
Դարպասապահներից մեկ մրցաշրջանում առավել շատ՝ 5-ական քարտեր են ստացել Դմիտրի Վորոբյովը («Բանանց», 2003թ.), Գառնիկ Հովհաննիսյանը («Արարատ», 2007թ.), Մարտիկ Մկրտումյանը («Կիլիկիա», 2008թ.), Նորայր Աբրահամյանը («Շիրակ», 2009թ.) և Գևորգ Կասպարովը («Միկա», 2012/13թթ.):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո