Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին» - VNews
Բաժիններ

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

«Փյունիկի» մարզիչ Աշոտ Ավետիսյանը, որը ղեկավարել է թիմի գործողությունները Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» դեմ կայացած խաղում (0-3), հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների՝ ակումբի մամուլի ծառայությանն ուղարկած հարցերին:

«Մի քիչ շուտ բաց թողեցինք գոլերը, որոնք մանկական սխալների հետևանք էին: Տղաներն ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն խաղը, դրա համար շնորհակալություն եմ հայտնում նրանց: Համենայն դեպս, չեմ կարծում, թե պետք է պարտվեինք 0-3 հաշվով:

Արաս Օզբիլիսն այդքան էլ լավ մարզավիճակում չէ, բայց նա իր փորձի շնորհիվ փորձում է ինչ-որ օգտակար բան անել թիմի համար:

Արմեն Մանուչարյանի՝ կիսապաշտպանության կենտրոնում խաղալը պայմանավորված էր նրանով, որ վերջին մարզումների ժամանակ անցկացրած երկկողմանի հանդիպումներում նա հանդես էր եկել այդ դիրքում: Եթե չհաշվենք Ուգոչուկվու Իվուին, այդ դիրքին որակական առումով ամենալավը համապատասխանում էր հենց Մանուչարյանը:

Ելնելով մարզումներից, նաև խորհրդակցելով դարպասապահների մարզչի հետ՝ եկանք այն եզրակացության, որ թիմի դարպասն այսօր պետք է պաշտպանի հենց Վլադիմիր Սուգրոբովը: Դա էր պատճառը, որ Անդրիա Դրագոևիչը բացակայում էր հիմնական կազմից:

Երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք այսօր խաղաժամանակ ստացան, ցանկության հաշվին փորձում էին ինչ-որ բան անել: Համենայն դեպս, նրանց կրթություն է պետք Բարձրագույն խմբում կայանալու համար: Նրանց պետք է խաղաժամանակ տանք: Կարծում եմ, որ նրանք են մեր ֆուտբոլի ապագան: Այսօր ունենք լեգեոներներ, ովքեր, հնարավոր է, վաղը գնան և հույսը պետք է դնենք մեր տեղացի խոստումնալից ֆուտբոլիստների, ինչպես նաև հավաքականի թեկնածու երիտասարդ խաղացողների վրա»,- ասել է Ավետիսյանը:

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ