«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը - VNews
Բաժիններ

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Բարձրագույն խմբի 18-րդ տուրը՝ 10 փաստով

Երկամսյա դադարից հետո վերսկսված առաջնության 18-րդ տուրի հանդիպումներից հետո ավարտվեց մրցաշարի առաջին փուլը, որի արդյունքներով ուժեղագույն վեց թիմերը կշարունակեն պայքարը մրցանակային տեղերի համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատին»: Առաջնությունում անցկացված 87 հանդիպումներից 42-ում հաղթել են դաշտի տերերը, 27-ում՝ հյուրերը, 18 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

4 խաղում խփվեց 8 գոլ: Առաջնությունում անցկացված 87 հանդիպումներում խփվել է 247 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,83 գոլ):

2․ «Նոային» վերջապես հաջողվեց ՀՀ առաջնություններում առաջին հաղթանակը տոնել «Ալաշկերտի» նկատմամբ: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած 5 հանդիպումներից 3-ում հաղթել էր «Ալաշկերտը», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունն ավարտվել էր «Նոայի» ջախջախիչ պարտությամբ (0-6): «Նոայի» անպարտելի մրցակիցների թվում մնաց միայն «Արարատ-Արմենիան»:

3․ «Արարատն» ընդհատեց առանց հաղթանակների 5 խաղերի շարքը՝ տոնելով Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 300-րդ հաղթանակը: Դրա համար արարատցիներից 691 խաղ պահանջվեց: «Արարատից» ավելի շատ հաղթանակներ տոնել են միայն «Փյունիկը» (437՝ 711 խաղում) և «Շիրակը» (370՝ 757 խաղում):

«Արարատին» հաջողվեց նաև ընդհատել «Ուրարտուի» հետ առաջնության նախորդ 6 հանդիպումներում առանց հաղթանակների շարքը (5 պարտություն, 1 ոչ-ոքի): Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Արարատը» տոնել էր երկու տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 28-ին կայացած խաղում: Հանգամանքների բերումով «Արարատն» «Ուրարտուին» հյուրընկալել էր մրցակցի հարկի տակ, որտեղ հաղթեց 2-1 հաշվով:

4․ «Ուրարտուն» Բարձրագույն խմբում 700-րդ գոլը բաց թողեց: ՀՀ առաջնություններում բաց թողած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրն «Արարատն» է՝ 886, որին հաջորդում է «Շիրակը» (866):

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

5․ «Լոռիի» ֆուտբոլիստներ Ագուստին Մազիերոն և Արման Մկրտչյանը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում: Եթե Մկրտչյանից դրա համար 25 խաղ պահանջվեց, ապա արգենտինացի Մազիերոն աչքի ընկավ թիմի կազմում իր 3-րդ խաղում: Արման Մկրտչյանն ընդգրկվեց «Լոռիում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ «Շիրակի» դարպասը գրավելով 20 տարեկան 319 օրականում: Նա տասնյակից դուրս մղեց Չաբիեր Աուզմենդիին, որն աչքի էր ընկել 22 տարեկան 108 օրականում: Մազիերոն էլ ընդգրկվեց «Լոռիում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ 22 տարեկան 178 օրական:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)