Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ․ Վալերիո Վիմերկատի («Նոա»)

Պաշտպաններ․ Անժելո Մենեզես («Արարատ-Արմենիա»), Նիկիտա Բարանով («Ալաշկերտ»), Արման Մկրտչյան («Լոռի»)

Կիսապաշտպաններ․ Ալեքսիս Ջիմի-Բենդ, Սարգիս Շահինյան (2-ն էլ՝ «Լոռի»), Դավիթ Խուրցիձե («Արարատ»), Զաքարիա Սանոգո («Արարատ-Արմենիա»)

Հարձակվողներ․ Ջոնել Դեսիրե («Լոռի»), Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա»), Մաքսիմ Մայրովիչ («Նոա»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ալեքսիս Ջիմի-Բենդ («Լոռի»)

Վանաձորյան թիմը շատ հաճելի տպավորություն թողեց «Շիրակի» դեմ խաղում, չնայած նրան, որ հանդիպմանը ներկայացել էր բազմաթիվ կորուստներով, այդ թվում՝ գլխավոր մարզչի: Ջիմի-Բենդը հանդես եկավ հենակետային կիսապաշտպանի դիրքում, թեև առաջնության ընթացքում սովորաբար գործում էր պաշտպանության կենտրոնում: Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստն ահռելի ծավալի աշխատանք կատարեց «Շիրակի» հետ մրցավեճում՝ մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին:

Ջիմի-Բենդը հանդիպման ընթացքում մասնակցել է 26 մենապայքարի, հաղթել դրանց 85%-ում: Այս խաղացողն անանցանելի պատնեշի էր նմանվել: «Լոռիի» թիմային գործողությունները, այդ թվում՝ կիսապաշտպանությունում, պարզապես աչք էին շոյում: Հայիթցի ֆուտբոլիստը խաղի վերջին հատվածն անցկացրեց պաշտպանության կենտրոնում ու այնտեղ էլ աչքի ընկավ հուսալիությամբ: Այն, որ նա հաջողությամբ կարողանում է ելույթ ունենալ մի քանի դիրքերում, շատ է օգնում մարզչական շտաբին կոնկրետ հանդիպումներում խնդիրներ լուծելու առումով:

Բարձրագույն խմբի 18-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

«Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը կշարունակի ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում

«Ուրարտուն» և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ինչի՞ մասին է «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմը. Պատմում են հեղինակները և «Արարատ-Արմենիայի» անձնակազմը (տեսանյութ)

«Հոբելյանական» տուր Մանասյանի, Մկոյանի, Բադոյանի, Մանուչարյանի և Բիչախչյանի համար

Վադիմ Բորեց․ «Պետք է այսպիսի տրամադրվածությամբ մոտենանք վճռորոշ խաղերին» (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի․ «Նոր թիմ ենք կառուցում» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Մոտ 12 ֆուտբոլիստ կհեռանա «Ուրարտուից» (տեսանյութ)

Պաշտոնական․ Եղիշե Մելիքյանը գլխավորեց հայկական թիմը

«Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» պարտվում է «Լոռիին» և մնում 2-րդ հորիզոնականում, «Նոան» ուժեղ էր «Ալաշկերտից» (տեսանյութ)