Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«ԼՈՌԻ»«ՆՈԱ»  

30 մայիսի, ժ.15:45, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Լոռին» հաղթել է 4 անգամ, «Նոան»՝ 2, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-9

1-ին շրջան. 24.08.2019 «Լոռի» 1-0 «Նոա»
Գոլը՝ Գրիգոր Աղեկյան 10՛

2րդ շրջան. 10.11.2019 «Նոա» 3-1 «Լոռի»
Գոլերը՝ 1-0՝ Միխայիլ Կովալենկո 45+4՛, 2-0՝ Մաքսիմ Մայրովիչ 56՛, 3-0՝ Վլադիմիր Ազարով, 60՛, 11մ, 3-1՝ Ռուսլան Զաերկո 63՛

«Լոռի»՝ 2-րդ տեղ (32 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (30 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկու թիմերն էլ հաղթանակով վերսկսեցին ընդհատված առաջնությունը: «Լոռին» Գյումրիում պարտության մատնեց «Շիրակին» (2-1), իսկ «Նոան» հյուրընկալվելիս Մաքսիմ Մայրովիչի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ, որին մինչ այդ ՀՀ առաջնություններում չէր հաղթել:

2․ Եթե մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին 3 հանդիպումներն էլ ավարտվել էին «Լոռիի» հաղթանակով, ապա հաջորդ 3 խաղերում առավելությունն արդեն «Նոայի» կողմն էր, որը հաղթել էր 2-ում, պարտվել՝ մեկում:

3․ «Լոռին» բավական հաջող է հանդես գալիս Վանաձորում՝ անցկացրած 9 հանդիպումներում վաստակելով 20 միավոր, ինչը 2-րդ արդյունքն է «Արարատ-Արմենիայից» հետո: Առայժմ միայն «Արարատին» է հաջողվել հաղթել Վանաձորում (4-1), մեկական միավոր էլ «Լոռիի» հետ վանաձորյան մրցավեճում վաստակել են «Շիրակն» ու «Փյունիկը»:

4․ «Նոան» հյուրընկալվելիս անցկացրած 9 հանդիպումներում վաստակել է ընդամենը 11 միավոր: «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակը «Նոայի» համար 3-րդն էր մրցակցի հարկի տակ: Ավելի վաղ «Նոան» հյուրընկալվելիս պարտության էր մատնել «Երևանին» (2-0) և «Փյունիկին» (2-1):

5․ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն նախորդ առաջնությունում դարձել էր «Նոայի» ահ ու սարսափը: «Նոայի» հետ անցկացրած բոլոր 4 հանդիպումներում էլ նա գրավել էր մրցակցի դարպասը, ընդ որում առաջին 3 խաղերում էլ դուբլի հեղինակ էր դարձել: Իսկ ահա ընթացիկ առաջնությունում մասնակցելով «Նոայի» հետ 2-րդ շրջանի հանդիպմանը, Դեսիրեն չի գտել մրցակցի դարպասի բանալին: Ընթացիկ առաջնությունում 10 գոլի հեղինակ դարձած «Լոռիի» ռմբարկուն առաջնության գարնանային հատվածում դեռևս չի բացել իր գոլերի հաշիվը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Լոռի»՝ Ջոնել Դեսիրե՝ 7 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)