«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով - VNews
Բաժիններ

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ այդ պարբերականի տեղեկությունների՝ «ներաձուրիները» փոխարինող են փնտրում սլովակ Միլան Շկրինիարին: Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է իր կազմում պահել ֆրանսիացի պաշտպանին:

Լանգլեն 2018 թվականի ամռանն է «Սևիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: 24-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 29 մրցավեճի, խփել 3 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստը ստացել է 6 դեղին քարտ, 2 անգամ էլ հեռացվել խաղադաշտից: Լանգլեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Կատալոնական թիմը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում վաստակել է 58 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալը» «կապտանռնագույններից» հետ է մնում 2 միավորով:

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» որոշել է այս ամառվա գլխավոր տրանսֆերային թիրախին

Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Ամեն ինչ՝ հանուն Հավերցի. «Չելսին» 6 ֆուտբոլիստի կվաճառի

Սետյենը գտավ այն սխեման, որում Գրիզմանը փայլեց

Սուարեսը պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում