Sky Sport Italia․ Որտեղ և որ խաղով կարող է վերսկսվել Ա սերիայի ընթացիկ առաջնությունը - VNews
Բաժիններ

Sky Sport Italia․ Որտեղ և որ խաղով կարող է վերսկսվել Ա սերիայի ընթացիկ առաջնությունը

Իտալիայի Ա սերիայի 2019/20թթ․ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 19-ին՝ «Ատալանտա» – «Սասուոլո» խաղով: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն: Մրցաշարը ներկա պահին ընդհատված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին, սակայն աղբյուրը պնդում է՝ Բերգամոյում նշանակված հանդիպումը կկայանա այդ ժամկետից մեկ օր շուտ: Տվյալ որոշումը խորհրդանշական կլինի, քանի որ Լոմբարդիայի նահանգը, որտեղ էլ տեղակայված է Բերգամո քաղաքը, դարձել է Իտալիայում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնը:

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան ավելի վաղ հույս էր հայտնել, որ երկրի գավաթի խաղարկության հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել հունիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում:

Ա սերիայի ընթացիկ առաջնության առաջատարը «Յուվենտուսն» է, որը կայացած 26 տուրից հետո վաստակել է 63 միավոր: 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լացիոյի» ակտիվում գրանցված է 62 միավոր:

Որքան կարող է կազմել Ա սերիայի կորուստը կորոնավիրուսի պատճառով

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Միլանի» հեքիաթային քամբեքը․ գերտպավորիչ հաղթանակ չեմպիոնի նկատմամբ (տեսանյութ)

Ռաբիոն գնդակով ինքնուրույն անցավ շատ երկար տարածություն և գեղեցիկ գոլ խփեց «Միլանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լեչեի» դարպասապահի ապշեցուցիչ սեյվը «Լացիոյի» դեմ խաղի վերջին րոպեներին (տեսանյութ)

Չեմպիոնական պայքարը՝ ավարտվա՞ծ․ «Լացիոն» կրկին պարտվեց (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սարի․ «Իրականում միակ մարդը, որի հետ վիճում եմ, Հիգուայինն է»

Թալանել են Ֆրանկ Ռիբերիին

Ադամանդից էլ վառ. Մխիթարյանի փայլուն ելույթը «Սան Պաոլոյում»՝ առանց պարգևի

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում

«Ինտերը» դրամատիկ խաղում պարտություն կրեց «Բոլոնիայից» (տեսանյութ)

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»