Կլոպ․ «Այդքան էլ կարևոր չէ՝ որտեղ կնվաճենք չեմպիոնությունը» - VNews
Բաժիններ

Կլոպ․ «Այդքան էլ կարևոր չէ՝ որտեղ կնվաճենք չեմպիոնությունը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր համար առանձնակի տարբերություն չկա՝ որտեղ թիմը կնվաճի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը:

«Որտեղ էլ լինի՝ դատարկ ստադիոնում, թե այլ վայրում, դա, միևնույնն է, առանձնահատուկ օր կդառնա իմ կյանքում: Մեզ հետ կլինեն ամբողջ աշխարհի մարդկանց մտքերը, աղոթքները և սերը:

Չգիտեմ՝ դա որտեղ տեղի կունենա, սակայն մենք հուսով ենք, որ կլինի, ամեն դեպքում, «Էնֆիլդում»: Այդուհանդերձ, հստակ ոչինչ ասել չենք կարող, ու դա այդքան էլ կարևոր չէ: Լսել եմ, որ խոսակցություններ կան չեզոք ստադիոններում խաղալու հնարավորության վերաբերյալ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք լուծել խնդիրն ու հանդես գալ այստեղ՝ Լիվերպուլում:

Օրերս լավ միտք լսեցի այն մասին, որ «Լիվերպուլի» երկրպագուները լավագույնն են աշխարհում, և մեզ հիմա հարկավոր են աշխարհի լավագույն երկրպագուները, որոնք տանից կաջակցեն մեզ:

Ուզում ենք խաղալ, քանի որ մտադիր ենք չեմպիոն դառնալ խաղադաշտում և, թվում է, կարող ենք այդպես անել: Այս մոլորակի մարդկանց մեծամասնությունը երբեք չի կարողանա դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մենք կարծես ունենք շանս, ուստի կօգտվենք դրանից:

Մեր կյանքում կհայտնվի մի պահ, երբ մեզ թույլ կտան նվաճումը տոնել երկրպագուների հետ միասին, այդ պահին կունենանք ժամանակ՝ չեմպիոնությունը ճիշտ կերպով նշելու համար»,- Կլոպի խոսքերը մեջբերում է beIN Sports-ը:

Կլոպ. «Երջանկությունից 7-րդ երկնքում հայտնվեցի, երբ իմացա այդ լուրը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը

Կլոպը ասել է, թե որքան երկար է մնալ «Լիվերպուլում» ու ինչ է անելու հեռանալուց հետո

«Լիվերպուլը» սայթաքեց «Բարնլիի» դեմ տնային խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլը» խնդիրներ չունեցավ «Բրայթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

Այսպիսի ժեստերի համար էլ Կլոպին սիրում են. գերմանացու խոստումն իր ֆուտբոլիստներին

«Լիվերպուլի» առաջին հաղթանակը գործող չեմպիոնի կարգավիճակում (տեսանյութ)

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

Կլոպ. «Ինձ համար խնդիր չէ ասել, որ նա մեր սերնդի լավագույն մարզիչն է»

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր