Հայաստանում կցուցադրվեն Պորտուգալիայի առաջնության հանդիպումները - VNews
Բաժիններ

Հայաստանում կցուցադրվեն Պորտուգալիայի առաջնության հանդիպումները

«Շանթ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել Պորտուգալիայի առաջնության ցուցադրման իրավունքները:

Հեռուստադիտողները յուրաքանչյուր տուրից մի քանի հանդիպումների հնարավորություն կունենան հետևել Shant Digital TV հավելվածի «Շանթ Սպորտ» ալիքով, իսկ կենտրոնական խաղը, «Շանթ Սպորտից» զատ, կհեռարձակվի նաև «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Պորտուգալիայի առաջնությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո վերսկսվելու է հունիսի 3-ին: Արդեն հայտնի է, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը «Շանթի» և «Շանթ Սպորտի» եթերում ցուցադրվելու է 25-րդ տուրի «Ֆամալիկաո» – «Պորտու» մրցավեճը: Այդ մրցափուլից կհեռարձակվեն նաև «Բենֆիկա» – «Տոնդելա» ու «Վիտորիա Գիմարաեշ» – «Սպորտինգ» հանդիպումները: Հետագայում էլ շեշտն ավելի շատ դրվելու է երկրի առաջատար թիմերի՝ «Պորտուի», «Բենֆիկայի» և «Սպորտինգի» մասնակցությամբ խաղերի ցուցադրման վրա:

Առաջնությունում այս պահին անցկացվել է 24 տուր: «Պորտուն» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բենֆիկան» 59 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Բրագան» 46 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Պորտիմոնենսի» – «Բենֆիկա» խաղում 4 գոլ եղավ, հաղթող՝ ոչ (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բենֆիկայի» ավտոբուսի վրա քարեր են նետել, 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել ապակու կտորներից (տեսանյութ)

Պորտուգալիայի առաջնության վերադարձը նշանավորվեց փառահեղ գոլով (տեսանյութ)

Եվս մեկ եվրոպական առաջնություն, որի վերսկսման օրը պաշտոնապես հաստատվեց

Աղբյուր․ Պորտուգալիայի առաջնության վերաբերյալ որոշում է կայացվել

«Ֆամալիսաո». Պորտուգալական ֆուտբոլի նոր հեքիաթը (տեսանյութ)

Զիդանի որդին տպավորիչ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Պաշտոնական. Զիդանի որդին տեղափոխվեց Պորտուգալիա (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալի» ֆուտբոլիստը մեկնել է Լիսաբոն՝ «Բենֆիկայի» հետ պայմանագիր կնքելու (ֆոտո)

Կասիլյասը կաթված ստանալուց երկու ամիս անց վերադարձել է մինչմրցաշրջանային պատրաստությանը

Բուֆոնը՝ Կասիլյասի փոխարե՞ն

Եվրոպական առաջնությունների մրցանակակիրներն ու անհաջողակները

«Բենֆիկային» կասկածում են առաջնությունն անարդար հաղթելու մեջ