Թալանվել է Ռիյադ Մահրեզի բնակարանը - VNews
Բաժիններ

Թալանվել է Ռիյադ Մահրեզի բնակարանը

Թալանվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի բնակարանը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ֆուտբոլիստի ընդհանուր վնասը, ըստ տեղեկությունների, կազմել է ավելի քան 555 հազար եվրո: Ալժիրցի խաղացողից, մասնավորապես, գողացվել են Richard Mille (ավելի քան 255 հազար եվրո), Rolex Daytona (44 հազար) և Rolex Day Date (39 հազար) արտադրության ժամացույցներ:

Մահրեզի բնակարանից անհետացել են նաև 61 հազար եվրո կանխիկ գումար, ընդհանուր ավելի քան 166 հազար եվրո արժողությամբ Cartier թևնոցներ ու ֆուտբոլային մարզաշապիկներ:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը տանը չի եղել այն ժամանակ, երբ հանցագործները մուտք են գործել նրա՝ Մանչեսթերի կենտրոնում գտնվող բնակարան:

Մահրեզը 2018 թվականի ամռանն է «Լեսթերից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Գործարքի արժեքը կազմել է 67,8 մլն եվրո: 29-ամյա ալժիրցին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման (15-ում եղել է հիմնական կազմում), խփել 7 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կողոպտվել էր սեփական տանը:

Մահրեզ. «Ամեն ինչ ունենք՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» աստղային տրանսֆեր է համաձայնեցրել

«Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Դե Բրույնեն երջանիկ չէ «Սիթիում» ու տեղափոխվելու է «Նյուքասլ». Սթիվ Բրյուսի սրամտությունը

Գվարդիոլա. «Դա լավագույն պատրաստությունը կլինի «Ռեալի» հետ կռվին»

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

«Մանչեսթեր Սիթին» ևս նվաճեց Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Եվս մեկ ֆուտբոլիստ այսօր բուժզննում կանցնի «Յուվենտուսում»

Գվարդիոլան հայտնել է՝ «Սիթին» «Լիվերպուլի» համար կբացի՞ չեմպիոնական միջանցք, թե՞ ոչ

«Սիթին» պարտվեց «Չելսիին»․ «Լիվերպուլը» 30 տարի անց դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Գոլացո՝ Դե Բրույնեից․ հաշիվը հավասար է՝ 1-1 (տեսանյութ)

Լեմպարդը՝ «Սիթիի» դեմ խաղում «Լիվերպուլի» երկրպագուների աջակցության մասին․ «Անսովոր համադրություն է»

«Սիթիի» ֆուտբոլիստները «մոռացան» գնդակը կենտրոնում․ «Չելսին» առաջ է անցնում հաշվի մեջ (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր

«Լիվերպուլը» տանը նստած կարող է այսօր չեմպիոն դառնալ

Ագուերոն հաջողությամբ վիրահատվել է Բարսելոնայում

3 գրանդ պայքարում. Կուլիբալին ընտրել է ապագա ակումբը