«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում - VNews
Բաժիններ

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Բարսելոնան» շարունակում է փորձեր ձեռնարկել պայմանագիր ստորագրելու «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ:

Այն բանից հետո, ինչ կատալոնական ակումբի կիսապաշտպան Արթուրը հրաժարվել է ընդգրկվել բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքում և միանալ «բյանկոներիներին», Իտալիայի չեմպիոնը սկսել է նպատակին հասնելու այլընտրանքային տարբերակներ դիտարկել:

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին համաձայնել է Պյանիչին «Բարսելոնային» զիջել՝ պայմանով, որ իտալացիները փոխարենը ստանան «կապտանռնագույնների» երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին:

Խոսքը գնում է կիսապաշտպաններ Ֆրանսիշկու Տրինկանի (ամռանը կտեղափոխվի «Բրագայից»), Կառլես Ալենյայի (վարձավճարով խաղում է «Բետիսում»), Պեդրիի (վարձավճարով հանդես է գալիս «Լաս Պալմասում»), Ռիկարդ Պուչի և Մորիբա Կուրումայի մասին: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Ընդ որում, «Յուվենտուսը» մտադիր է նրանցից մեկի հետ կնքել ամբողջական հիմունքներով պայմանագիր, այլ ոչ թե վարձակալել տրանսֆերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հրաժարվել է Պյանիչի տրանսֆերային գործարքի շրջանակում իտալական ակումբին զիջել Անսու Ֆատիին:

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

Բուֆոնը հայտարարել է՝ մինչև երբ է պատրաստվում ֆուտբոլ խաղալ

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

Ռոնալդուն «Յուվենտուսի» առաջին ֆուտբոլիստն է 1960 թվականից ի վեր, որ հասել է նման ցուցանիշի

Ռոնալդուն տուգանայինից առաջին գոլը խփեց «Յուվեի» կազմում՝ օգնելով հաղթել թուրինյան դերբին (տեսանյութ)

Ջանլուիջի Բուֆոնը՝ Ա Սերիայի բացարձակ ռեկորդակիր

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում