«Վերների հեռանալը համեմատելի կլիներ Լևանդովսկու՝ «Բավարիան» լքելու հետ»․ Նագելսման - VNews
Բաժիններ

«Վերների հեռանալը համեմատելի կլիներ Լևանդովսկու՝ «Բավարիան» լքելու հետ»․ Նագելսման

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է թիմի հարձակվող Տիմո Վերների՝ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:

«Իհարկե, մենք ժամանակ առ ժամանակ զրուցում ենք այդ թեմայի շուրջ: Սակայն վերջին ժամանակներս չեմ խոսել նրա հետ հեռանալու հնարավորության մասին: Վերները «գոլ+գոլային փոխանցում» համակարգով 34 միավոր ունի այս մրցաշրջանում: Կարծում եմ՝ դուք պետք է գրեք, որ ես կցանկանայի նրան պահել թիմում: Նա ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստ է:

Եթե Վերները հաջորդ մրցաշրջանից առաջ հեռանա ակումբից, կազմում մեծ անդունդ կառաջանա: Նույնը կլիներ, եթե Ռոբերտ Լևանդովսկին լքեր «Բավարիան»: Ոչ ոք այդ դեպքում չէր բացականչի․ «Ուռա՜»: Դա կդառնար կազմի ակնհայտ թուլացում»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է Mirror-ը:

Վերները «Շտուտգարտի» սան է, որի կազմում խաղացել է 2013-2016թթ․, ինչից հետո տեղափոխվել «Լեյպցիգ»: Գերմանացին Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 28 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 24 գոլ և 7 արդյունավետ փոխանցում: Վերները 2017 թվականից հրավիրվում է Գերմանիայի հավաքական:

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Բավարիան» նվաճեց նաև Գերմանիայի գավաթը (տեսանյութ)

Ինչու Սանեն լուսանկարվելիս ցույց չի տվել իր խաղահամարը «Բավարիայում»

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

Պաշտոնական. Լերոյ Սանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Ուր է Բաստիան Շվայնշտայգերը. ինչով է զբաղվում գերմանական ֆուտբոլի լեգենդը

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Պաշտոնական. «Բավարիան» ձեռք բերեց ՊՍԺ-ի պաշտպանին

«Բավարիան» աստղային տրանսֆեր է համաձայնեցրել

Թվեք Բունդեսլիգայի բոլոր չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Վերները պատմել է՝ ինչպես Լեմպարդը նրան համոզեց տեղափոխվել «Չելսի»

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ինչ պատճառով է «Բավարիան» հետ կանգնել Հաքիմիի տրանսֆերը ձեռք բերելու մտքից