Սանչոն և Հաքիմին խփած գոլերից հետո Ջորջ Ֆլոյդի սպանությանը նվիրված գրություն են ցուցադրել (լուսանկարներ) - VNews
Բաժիններ

Սանչոն և Հաքիմին խփած գոլերից հետո Ջորջ Ֆլոյդի սպանությանը նվիրված գրություն են ցուցադրել (լուսանկարներ)

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն արձագանքել է Ջորջ Ֆլոյդի մահվան փաստին:

20-ամյա անգլիացին «Պադերբորնի» հետ խաղում (6-1) խփած առաջին գոլից հետո ցուցադրել է մարզաշապիկի տակ գտնվող շապիկը, որի վրա գրված է եղել․ «Justice for George Floyd» («Արդարադատություն Ջորջ Ֆլոյդի համար»):

Մրցակցի դարպասը գրավելուց հետո այդպիսի գրությամբ շապիկ է ցույց տվել նաև դորտմունդյան թիմի պաշտպան Աչրաֆ Հաքիմին:

Հիշեցնենք՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է՝ Մինեապոլիսի սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար՝ ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում: Ֆլոյդին պառկեցրել են գետնին, հագցրել ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ոտքը դրել է նրա պարանոցին և այդ վիճակում մնացել մի քանի րոպե՝ անտեսելով ձերբակալվածի խոսքերն այն մասին, որ չի կարողանում շնչել:

Մինեապոլիսում ու ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում դեպքի հետ կապված անցկացվել են բողոքի ցույցեր, որոնք առաջացրել են մասսայական անկարգություններ: Ֆլոյդի սպանության հետ կապված պատմությանը ֆուտբոլիստներից, մասնավորապես, արձագանքել են Մարկուս Թյուրամը («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ուեսթոն Մակքենին («Շալկե»):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

Հալանդը նոր խաղային համար կունենա «Բորուսիայում»

Պաշտոնական. Աչրաֆ Հակիմին տեղափոխվեց «Ինտեր»

«Չելսին» ու «Բորուսիան» ներկայացրել են իրենց տնային մարզաշապիկները 2020/21 մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Աշրաֆ Հաքիմին ժամանել է Միլան (տեսանյութ)

Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ինչ պատճառով է «Բավարիան» հետ կանգնել Հաքիմիի տրանսֆերը ձեռք բերելու մտքից

Աղբյուր․ Աշրաֆ Հաքիմին կարիերան կշարունակի Իտալիայում, տրանսֆերը կայացած է

50-րդ րոպեի դրությամբ Ադամյանի «Հոֆենհայմը» 4-0 հաշվով հաղթում է Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Ինչու «Ռեալը» որոշեց վաճառել Աշրաֆ Հաքիմիին

Անսպասելի. Հաքիմին իտալական ակումբ տեղափոխվելու տարբերակ ունի

Պաշտոնական. ՊՍԺ-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բորուսիա»

«Բորուսիան» որոշել է Սանչոյի տրանսֆերային արժեքը

Իսպանական թոփ ակումբը ցանկանում է ձեռք բերել Գյոտցեին

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բորուսիայի» հետ