Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին - VNews
Բաժիններ

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

«Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2018 թվականի հունվարին տրանսֆերային գործարք ձևակերպելիս ցանկացել է թիմից հեռացող Ալեքսիս Սանչեսի փոխարեն մանկունյական ակումբից ստանալ հարձակվող Անտոնի Մարսիալի իրավունքները: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Ըստ այդ պարբերականի՝ «զինագործների» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նախապես կարծիք է հայտնել, որ հենց ֆրանսիացին կարող է իդեալական փոխարինող դառնալ չիլիացի ֆուտբոլիստին:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» անմիջապես արգելափակել է Մարսիալին բաց թողնելու բոլոր հնարավորությունները և առաջ քաշել Հայաստանի հավաքականի ավագին զիջելու տարբերակը:

Վենգերը ֆրանսիացի ֆուտբոլիստով սկսել է հետաքրքրվել դեռևս այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Մոնակոյում»: «Արսենալը» ֆրանսիացի մասնագետի հորդորով նույնիսկ սկաուտներ է ուղարկել հայրենիք՝ հեռանկարային խաղացողի ելույթներին հետևելու համար:

Այդուհանդերձ, մանկունյական թիմը տվյալ պահին գլխավորող Ժոզե Մոուրինյոն ավելի հակված է եղել հրաժարվել հենց Մխիթարյանից:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը ներկայումս վարձավճարով խաղում է «Ռոմայում», իսկ Սանչեսը՝ «Ինտերում»:

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում

Մոուրինյո․ «Կխախտեմ սոցիալական հեռավորության պահպանման կանոնը՝ նրան գրկելու համար»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

ՄՐՑՈՒՅԹ. «Նապոլի» – «Ռոմա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Մարսիալի հրաշալի գոլը «Բորնմութի» դեմ խաղում (տեսանյութ)

Մագուայրն ապշած է․ «Բորնմութի» ֆուտբոլիստի հրաշալի անցումն ու գոլը (տեսանյութ)

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

«Արսենալի» կարևոր քայլը հետագա հաջողությունների համար․ Մարտինելին երկարաձգեց պայմանագիրը

Պահանջներ, որոնց կատարման դեպքում Օբամեյանգը կմնա «Արսենալում»

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

«Ռոման» 10 ֆուտբոլիստով պարտվեց տնային խաղում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

«Արսենալը» ջախջախեց «Նորվիչին», «Էվերթոնն» ուժեղ էր «Լեսթերից» (տեսանյութ)