Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում - VNews
Բաժիններ

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Բարձրագույն խմբի 19-րդ տուրը՝ 10 փաստով

19-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ փուլը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 91 հանդիպումներից 44-ում հաղթել են դաշտի տերերը, 27-ում՝ հյուրերը, 20 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

4 խաղում խփվեց 10 գոլ, որից 8-ի հեղինակները լեգեոնականներն էին: Առաջնությունում անցկացված 91 հանդիպումներում խփվել է 257 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,82 գոլ):

2․ «Արարատ-Արմենիան» առաջնության գարնանային հատվածում առաջին միավորները կորցրեց՝ ընդհատելով 3 անընդմեջ հաղթանակների շարքը: Չնայած դրան, Վարդան Մինասյանի սաները ներկայումս 5 միավորով գերազանցում են նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի իրենց ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2018/19թթ. առաջնության 19 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 32 միավորով ընթանում էր 2-րդ հորիզոնականում՝ 4 միավորով հետ մնալով առաջատար «Ալաշկերտից»:

3․ «Ալաշկերտին» ընթացիկ առաջնությունում վերջապես հաջողվեց հաղթել «Արարատին», որի հետ նախորդ երկու խաղերում էլ ոչ-ոքի էր գրանցվել: Հանդիպման հաշիվը բացած Ալեքսանդր Գլիշիչի գոլն «Ալաշկերտի» հոբելյանական՝ 50-րդ գնդակն էր «Արարատի» հետ հանդիպումներում: «Ալաշկերտի» համար ընթացիկ առաջնությունում միակ անպարտելի մրցակիցը «Լոռին» է, որին ալաշկերտցիները պարտվել են 2 խաղերում էլ:

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

4․ «Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբում 150-րդ պարտությունը կրեց: Առաջնության վերջին 3 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել:

5․ Ագուստին Մազիերոն 2-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դառնալով, ընդգրկվեց «Լոռիի» լավագույն ռմբարկուների տասնյակում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»