«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» «ԼՈՌԻ»

3 հունիսի, ժ.18:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «ԱրարատԱրմենիան» հաղթել է 3 անգամ, «Լոռին»՝ 1, գրանցվել է 2 ոչոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-2

1-ին շրջան. 06.11.2019 «Արարատ-Արմենիա» 0-0 «Լոռի»

2-րդ շրջան. 23.11.2019 «Լոռի» 2-0 «Արարատ-Արմենիա»
Գոլերը՝ 1-0՝ Ռուսլան Զաերկո 11՛, 2-0՝ Լուիս Մաթեուս 68՛

«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (37 միավոր), «Լոռի»՝ 3-րդ տեղ (33 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Նախորդ տուրում «Շիրակի» հետ մրցավեճում ոչ միայն ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» 3 անընդմեջ հաղթանակների, այլև դարպասն անառիկ պահած 4 խաղերի շարքը: Չեմպիոնն արդեն 5 խաղ անպարտելի է: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել է հենց «Լոռիից»՝ անցյալ տարվա նոյեմբերի 23-ին Վանաձորում կայացած խաղում:

2․ Վանաձորյան հանդիպումներում «Լոռին» 3-րդ ոչ-ոքին գրանցեց «Նոայի» հետ նախորդ տուրում կայացած մրցավեճում: Մինչ այդ սեփական հարկի տակ «Լոռին» 2-ական միավոր էր կորցրել «Շիրակի» (0-0) և «Փյունիկի» (2-2) հետ հանդիպումներում:

3․ Ընթացիկ առաջնությունում «Լոռին» միակ թիմն է, որի դարպասի բանալին չեմպիոնը դեռ չի գտել: Մինչդեռ նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» 6 անպատասխան գնդակ էր ուղարկել վանաձորցիների դարպասը:

4․ Մինչև մրցակիցների միջև կայացած 2-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» առաջնության մասնակից թիմերից միակն էր, որի հետ հանդիպումներում «Լոռիին» ոչ միայն չէր հաջողվել հաղթանակ տոնել, այլև գրավել մրցակցի դարպասը:

5․ Թիմերի ռմբարկուներ Մաիլսոն Լիման (5 գոլ) և Ջոնել Դեսիրեն (10 գոլ) դեռ չեն բացել գոլերի հաշիվն առաջնության գարնանային հատվածում: Փոխարենն արդյունավետ խաղով աչքի են ընկնում թիմերի նորեկները: «Արարատ-Արմենիայի» կազմում գարնանը 3 գոլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, «Լոռիում» վերջին երկու հանդիպումներում մեկական գոլ է խփել Ագուստին Մազիերոն:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝ Ուգոչուկվու Լուիս Օգանա, Անտոն Կոբյալկո՝ 2-ական գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Լոռիի» լեգեոնական Ալեքսիս Ջիմի Բենդը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»